Արկադի Ղուկասյանը` 44-օրյա պատերազմի հետ կապված ադրբեջանական մեղադրանքների մասին
Բաքվում ընթացող «դատավարության» ժամանակ, նախագահ Արկադի Ղուկասյանն անդրադառնալով 44-օրյա պատերազմին Հայաստանի ներգրավածությանը, որպես հիմք նշել է Հայաստանի` Արցախի անվտանգության երաշխավոր լինելու հանգամանքը, ինչը, ըստ էության, համարվում է լեգիտիմ. այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Միաժամանակ նախագահ Ղուկասյանը հերքել է ադրբեջանական մեղադրանքներն այն մասին, թե Արցախում դրսից բերված վարձկաններ են եղել:
Արկադի Ղուկասյանը նաև անդրադարձել է երկար ժամանակ քաղաքական-տեղեկատվական տիրույթում շրջանառվող` պատերազմը վաղ փուլում կանգնեցնելու քննարկումներին, նշելով, որ ինքն ու Բակո Սահակյանը, պատերազմի ժամանակ գործող նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպել են, որի նպատակը, ըստ էության, Հայաստանի ղեկավարությանը միջնորդավորված հորդորելն էր, որ պետք է ամեն ինչ անել` պատերազմը կանգնեցնելու համար:
Կարծում եմ, որ այս մտադրության հիմքում ռազմի դաշտում` այդ պահին ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունն էր, որը, մեծ առումով, համընկնում էր ՀՀ Գլխավոր շտաբի գնահատականների հետ, ինչպես նաև` ՌԴ նախագահի քայլերը, ով համարում էր, որ կարելի էր պատերազմը վաղ փուլում կանգնեցնել և խուսափել մեծ կորուստներից, առաջին հերթին` մարդկային», - նշել է Աբրահամյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ն ցանկանում է խաթարել Ուկրաինայի հարաբերությունները Ադրբեջանի և ՀՀ-ի հետ. Ուկրաինայի ՊՆ
Ուկրաինայի գլխավոր հետախուզական վարչությունը հայտնել է, որ Ռուսաստանը ցանկանում է խաթարել Ուկրաինայի հարաբերությունները...
Վարդան Ղուկասյանի փաստաբանը` նրա կալանավորման մասին
ԴՕԿ կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկել՝ պնդելով, որ իր պաշտպանյալը կալանավո...
Ես երբեք նման բան չեմ ասել. Փաշինյան
Ես երբեք չեմ ասել, որ Մարտի 1-ի գործն ամբողջությամբ բացահայտված է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է վարչապե...
Փաշինյանը խոսել է Բաքվում գտնվող գերիների մասին
Իհարկե, զգացմունքային մակարդակում այդ բոլոր զգացումները կիսում եմ, նաև հասկանում եմ բոլոր այն մարդկանց պահանջներն և արձա...