«Հանրապետական» մարզադաշտը հնարավոր է որակազրկվի երկրպագուների ոչ պատշաճ պահվածքի հետևանքով
ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի Հայաստան - Ֆարերյան կղզիներ հանդիպման ընթացքում երկրպագուների որոշ խմբերի պահվածքի հետևանքով Հայաստանում ՈՒԵՖԱ-ի միջազգային բարձր չափանիշներին համապատասխանող միակ մարզադաշտը՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտը, գտնվում է ՈՒԵՖԱ-ի հատուկ մոնիթորինգի տակ:
Այդ մասին ասված է ՀՖՖ-ի Ֆեյսբուքի էջում:
«ՈՒԵՖԱ-ի եզրակացության համաձայն՝ նմանատիպ միջադեպի կրկնվելու դեպքում «Հանրապետական» մարզադաշտը կորակազրկվի, ինչը նշանակում է, որ Հայաստանի ազգային հավաքականը և հայկական ակումբները չեն կարող հանդես գալ այս մարզադաշտում, և ամենակարևորը՝ այդ ամենը խիստ բացասական ազդեցություն կունենա Աշխարհի մինչև 20 տարեկանների 2029 թ. առաջնությունը Հայաստանում (Վրաստանի հետ համատեղ) անցկացնելու հնարավորության վրա:
Մենք դատապարտում ենք երկրպագուների խմբերի նման վարքագիծը՝ դրա մեջ տեսնելով հայկական ֆուտբոլին վնաս հասցնելու միտում: Կոչ ենք անում զերծ մնալ նման վարքագծի դրսևորումից՝ հանդիպումների ընթացքում զբաղվելով բացառապես մեր թիմերին երկրպագելով»,- նշված է գրառման մեջ:
Նմանատիպ հոդվածներ
«Ֆուտբոլը երկրպագուներինն է». FAF-ը պնդում է՝ ՀՖՖ ղեկավարության հրաժարականն անխուսափելի է
Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների «Հայկական առաջին ճակատ»-ը՝ FAF-ը, հայտարարությամբ է հանդես եկել։«Տեղեկացնում...
Պետք չէ խաղալ երկրի հեղինակության հետ. Արաս Օզբիլիսի գրառումն ուղղված ՀՖՖ նախագահին
Վերջին իրադարձությունները կրկին անգամ ցույց տվեցին, թե ինչպիսի խորը ճգնաժամի մեջ է հայկական ֆուտբոլը. Վրաստանի հավաքական...
Մահացել է օլիմպիական եռակի չեմպիոն Բուվայսար Սաիտիևը
Մահացել է ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական եռակի չեմպիոն Բուվայսար Սաիտիևը, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Ռուսաստ...
Վան-Ալաշկերտ հանդիպման ժամանակ երկրպագուների և ոստիկանների մեջ բախում է տեղի ունեցել
Հայաստանի Պրեմիեր լիգայի Վան-Ալաշկերտ հանդիպման ժամանակ երկրպագուները հերթական անգամ ներխուժել են մարզադաշտ` ՀՖՖ ղեկավար...