Շոգը վտանգավոր է սրտի համար
Բարձր ջերմաստիճանն ու օդի բարձր խոնավությունը կարող են մեծացնել սրտանոթային համակարգի ծանրաբեռնվածությունը։
Առողջապահության նախարարությունը զգուշացնում է, որ շոգ եղանակին սիրտը ստիպված է ավելի ինտենսիվ աշխատել, իսկ բարդությունների վտանգը հատկապես բարձր է սրտանոթային հիվանդություններ ունեցող մարդկանց շրջանում։
Շոգի ժամանակ արյունատար անոթները լայնանում են, ինչի հետևանքով կարող է նվազել զարկերակային ճնշումը, իսկ սրտի զարկերի հաճախությունը՝ ավելանալ։
Առատ քրտնարտադրությունը կարող է հանգեցնել ջրազրկման և օրգանիզմի համար կարևոր էլեկտրոլիտների կորստի՝ մեծացնելով սրտի ծանրաբեռնվածությունն ու սրտի ռիթմի խանգարումների վտանգը։
Օդի բարձր խոնավությունը նույնպես բարդացնում է օրգանիզմի բնական հովացումը, քանի որ քրտինքը դժվար է գոլորշիանում, ինչի հետևանքով մեծանում է գերտաքացման վտանգը։
ԱՆ-ը խորհուրդ է տալիս շոգ օրերին՝
բավարար քանակությամբ ջուր խմել, եթե բժիշկը հեղուկի սահմանափակում չի նշանակել,
11:00-ից 17:00-ն խուսափել արևի ուղիղ ճառագայթներից,
կրել թեթև, ազատ և բաց գույնի հագուստ,
խուսափել ծանր ֆիզիկական աշխատանքից շոգ ժամերին,
շարունակել ընդունել բժշկի նշանակած դեղերը՝ առանց ինքնուրույն փոփոխելու դեղաչափերը,
պարբերաբար վերահսկել արյան ճնշումն ու անոթազարկը։
Մասնագետները հատկապես հորդորում են սրտանոթային հիվանդություններ ունեցող անձանց շոգ օրերին հետևել բժշկի ցուցումներին և կանխել ջրազրկումն ու օրգանիզմի գերտաքացումը։
Նմանատիպ հոդվածներ
Գյուղացիները փակել են Արմավիր–Երևան ճանապարհը․ պահանջում են լուծել լոլիկի մթերման խնդիրը. MediaHub
Այսօր՝ հուլիսի 31-ին, քաղաքացիները փակել են Արմավիր–Երևան ավտոճանապարհի Ակնալճի հատվածը։MediaHub-ի փոխանցմամբ՝ ճանապարհ...
Հայ թենիսիստուհիները փայլեցին Համբուրգում․ Նրանցից երկուսը դուրս եկան 1/8 եզրափակիչ
Հայաստանի ներկայացուցիչներ Էլինա Ավանեսյանը և Ալինա Չարաևան հաղթահարել են Համբուրգում անցկացվող WTA 250 մրցաշարի առաջին...
Բուհերում տեղերը չեն համալրվել. թափուր է մնացել 3000-ից ավելի տեղ
2026-2027 ուսումնական տարվա բուհական ընդունելության համար հատկացված 12,720 տեղից զբաղեցվել է 9,620-ը։ Այս մասին հայտնում...
Թունավորման դեպք Արտաշատում. մկրտության արարողությունից հետո 14 մարդ է դիմել ԲԿ
2026 թվականի օգոստոսի 1-ին և լույս 2-ի գիշերը Արտաշատի բժշկական կենտրոն է դիմել 14 քաղաքացի՝ սննդային թունավորմանը...