Լայպցիգի օդանավակայանում «անհայտ պայթուցիկ սարքով դրոն». սկսվել է հետաքննությունը
Դրեզդենի գլխավոր դատախազությունը և Սաքսոնիայի քրեական գործերով հողային վարչությունն իրենց վրա են վերցրել Գերմանիայի Լայպցիգ/Հալլե օդանավակայանում անօդաչու թռչող սարքի հետ կապված միջադեպի հետաքննությունը: Այս մասին ասվում է գերմանական տարածաշրջանի վարչակազմի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Գերատեսչություններում հաստատել են, որ անցած գիշեր օդանավակայանի անվտանգության գոտում՝ հարավային թռիչքուղու կողքին, աշխատակիցներից մեկը հայտնաբերել է «անհայտ պայթուցիկ սարքով դրոն»: Դաշնային ոստիկանության փորձագետներն ուսումնասիրել են այն և հեռացրել:
«Ըստ ենթադրության՝ երկրորդ չբացահայտված թռչող օբյեկտը բախվել է բեռնատար ինքնաթիռին այն բանից հետո, երբ վերջինս թռիչքուղու փակման պատճառով գնացել է երկրորդ պտույտին: Հանովերում մեքենայի վայրէջքից հետո հայտնաբերվել են չնչին վնասվածքներ», - նշվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք՝ Լայպցիգ/Հալլե օդանավակայանը գիշերը ժամանակավորապես դադարեցրել էր իր աշխատանքը: Այժմ վայրէջքների և թռիչքների համար օգտագործվում է միայն հյուսիսային թռիչքուղին, հարավայինը նախկինի պես փակ է: «Օդանավակայանի ուղևորների և աշխատակիցների կյանքին ու առողջությանը սպառնալիք չկա: Ուղևորների համար օդային հաղորդակցությունը սահմանափակված չէ», - ասվում է հայտարարության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Գերմանիայում ահաբեկչություն․ 29 տուժած, մեկ զոհ, կասկածյալը որոնվում է ամբողջ Եվրոպայում
Բեռլինում վրաերթի մեջ կասկածվող անձը նախկինում արդեն դատապարտվել էր ահաբեկչություն նախապատրաստելու համար․ նրան ուղարկել...
7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Մեքսիկայում
Մեքսիկական Պուերտո Մադերո քաղաքի ափամերձ տարածքում արձանագրվել է 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։Տարերային աղետից հ...
Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքում․ 6 ամսական տղան ԲԿ-ում մահացել է․ կան վիրավորներ
Այսօր՝ հուլիսի 13-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15:50-ի սահմաններում Սևան-Մ...
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ․ նրա կյանքին վտանգ չի սպառնում
Հուլիսի 13-ին՝ ժամը 16։26-ին, Սևանա լճի 1-ին հանրային լողափերում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները ափից մոտ 700...