«Ֆուտբոլը երկրպագուներինն է». FAF-ը պնդում է՝ ՀՖՖ ղեկավարության հրաժարականն անխուսափելի է
Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների «Հայկական առաջին ճակատ»-ը՝ FAF-ը, հայտարարությամբ է հանդես եկել։
«Տեղեկացնում ենք, որ ՀՊԼ «Փյունիկ» - «Արարարտ-Արմենիա» հանդիպման ժամանակ նախապես հայտարարված և խաղաղ՝ ՀՖՖ ղեկավարության հրաժարականի պահանջով ակցիայի ժամանակ ՀՀ ոստիկանության բռնի և ոչ համաչափ ուժի կիրառման արդյունքում ձերբակալվել են հայկական ֆուտբոլի 9 նվիրյալ երկրպագուներ։
Հարկ ենք համարում նշել, որ ակցիայի մասնակիցները ոստիկանության հետ բանակցության ժամանակ ներկայացրել են պատրաստակամություն լքել խաղադաշտը և հանդիպել ՀՖՖ ղեկավար անձնակազմից որևիցե մեկի հետ, ինչը կտրականապես մերժվել է ՀՖՖ ներկայացուցչի կողմից, որից հետո սկսվել է անհարկի ուժի կիրառումը։
Եվս մեկ անգամ տեղեկացնում ենք, որ ակցիաները կրում են բացառապես խաղաղ և ֆուտբոլային բնույթ։
Կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել անհարկի ձերբակալվածներին։
Ֆուտբոլը երկրպագուներինն է, մեր կամքը անկոտրում է: Հրաժարականն անխուսափելի է»,- ասվում է հայտարարությունում։
Նմանատիպ հոդվածներ
«Հանրապետական» մարզադաշտը հնարավոր է որակազրկվի երկրպագուների ոչ պատշաճ պահվածքի հետևանքով
ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի Հայաստան - Ֆարերյան կղզիներ հանդիպման ընթացքում երկրպագուների որոշ խմբերի պահվածքի հետևանքով Հայաստա...
Պետք չէ խաղալ երկրի հեղինակության հետ. Արաս Օզբիլիսի գրառումն ուղղված ՀՖՖ նախագահին
Վերջին իրադարձությունները կրկին անգամ ցույց տվեցին, թե ինչպիսի խորը ճգնաժամի մեջ է հայկական ֆուտբոլը. Վրաստանի հավաքական...
Մահացել է օլիմպիական եռակի չեմպիոն Բուվայսար Սաիտիևը
Մահացել է ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական եռակի չեմպիոն Բուվայսար Սաիտիևը, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Ռուսաստ...
Հայաստանն առաջին անգամ նվաճեց Ֆուտզալի ԵԱ եզրափակիչ փուլի ուղեգիր
Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթանակ տարավ՝ նվաճելով ԵԱ եզրափակիչ փուլի ուղեգիր:...