Սպորտ
Մահացել է օլիմպիական եռակի չեմպիոն Բուվայսար Սաիտիևը
Մահացել է ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական եռակի չեմպիոն Բուվայսար Սաիտիևը, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Մամիաշվիլիին։
Սաիտիևը 49 տարեկան էր։ Նրա մահվան պաշտոնական պատճառը չի հաղորդվում։ Интерфакс-ի հարցին Մամիաշվիլին պատասխանել է. «Ես ոչինչ չգիտեմ։ Կգնամ հիվանդանոց, պարզ կլինի»:
Baza թելեգրամյան ալիքի նախնական տվյալների համաձայն՝ Սաիտիևը մարտի 2-ին հոսպիտալացվել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկը՝ թունավորման կասկածով և մահացել սրտի կանգից։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Սպորտ բաժնից
Շարա Բուլետի անձնական մարզիչը՝ Արման Ծառուկյանի մասին
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան բողոք է ներկայացրել WORLD BOXING
1.0
ՀՀ ծանրամարտի տղամարդկանց ընտրանին լավագույնն է Եվրոպայի առաջնությունում
3.5