Պատահարներ

Վրաստանում զանգվածային հոսանքազրկումներ են

Վրաստանում զանգվածային հոսանքազրկումներ են
Վրաստանում երրորդ օրն անընդմեջ գրանցվում են էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում սա արդեն երրորդ նման դեպքն է։ Հուլիսի…


Վրաստանում երրորդ օրն անընդմեջ գրանցվում են էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում սա արդեն երրորդ նման դեպքն է։ 




Հուլիսի 24-25-ին տեղի ունեցած լայնածավալ հոսանքազրկումների պատճառով Վրաստանի հետախուզական ծառայությունը հետաքննություն էր սկսել՝ պարզելու անջատումների պատճառները։ 




Այս պահին հայտնի չէ՝ նոր անջատումները կապված են արդյոք նախորդ դեպքերի հետ, թե ունեն այլ պատճառ։ Վրացական կողմը դեռևս ամբողջական պարզաբանում չի ներկայացրել։ 


Հիշեցնենք, որ նախորդ դեպքերը` Ինչպես Риа Новости-ին հայտնել են «Թելմիկո» էլեկտրաէներգիայի բաշխիչ ընկերությունից, էլեկտրաէներգիայի անջատումը կապված է խոշոր վթարի հետ։

«Աստիճանաբար, ողջ գիշերվա ընթացքում, բոլոր բաժանորդներին էլեկտրաէներգիա կտրամադրվի»,- խոստացել են այնտեղից։




Քաղաքացիները սոցիալական ցանցերում հայտնում են տարբեր շրջաններում էլեկտրամատակարարման խափանումների մասին։


Էլեկտրաէներիա չկա` Թբիլիսիի, Մցխեթայի, Գորիի, Բաթումիի, Փոթիի, Բորժոմիի, Քութայիսիի, Զուգդիդիի և մի շարք այլ քաղաքների որոշ հատվածներում:


Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250