Քաղաքականություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՖՍԲ-ում էլ ձեզ լուրջ չեն ընդունի. Չախոյանը՝ ընդդիմությանը

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավոր Տարոն Չախոյանը, արձագանքելով ընդդիմության հայտարարություններին, պնդել է, որ իրենց առաջնորդի՝ Ռուսաստանի հետ կապերի վերաբերյալ գնահատականը հիմնված է…

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավոր Տարոն Չախոյանը, արձագանքելով ընդդիմության հայտարարություններին, պնդել է, որ իրենց առաջնորդի՝ Ռուսաստանի հետ կապերի վերաբերյալ գնահատականը հիմնված է փաստերի վրա։


«Դուք ասում էիք, որ չի կարելի նման քաղաքական գնահատականներ տալ առանց փաստարկների։ Հիմա փաստարկը ձեր քաղաքական առաջնորդի անձնագրային տվյալներում է գրված։ Սրանից ավելի ուժեղ փաստարկ ի՞նչ է պետք»,– հայտարարել է Չախոյանը։


Նա նաև հեգնել է ընդդիմության՝ Ռուսաստանի հատուկ ծառայությունների հետ կապերի վերաբերյալ արձագանքը՝ ասելով, որ արդեն կասկածում է՝ նրանց «ցուցումները» Լուբյանկայի՞ց են գալիս, թե «ընդամենը Կալուգայի հարկայինի պետի տեղակալից»։

Մանրամասները տեսանյութում:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250