Փաշինյանն ու ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականը քննարկել են TRIPP նախագծի իրականացումը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արյե Լայթսթոունին:
Վարչապետը կարևորել է Միացյալ Նահանգների և, մասնավորապես, նախագահ Դոնալդ Թրամփի դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում՝ շեշտելով, որ 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո տարածաշրջանում ձևավորվել է կայուն և դրական մթնոլորտ։ Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը կարևորել է ձեռք բերված պայմանավորվածությունների առաջմղումը և գոհունակություն հայտնել դրանց ընթացքից։
Արյե Լայթսթոունը Նիկոլ Փաշինյանին է փոխանցել նախագահ Թրամփի, փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի շնորհավորանքները՝ ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։ Նա համոզմունք է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ Հայաստանը կշարունակի իր առաջնահերթությունների հետևողական իրականացմանը և ժողովրդավարության ամրապնդմանը միտված քայլերը։
Զրուցակիցները քննարկել են TRIPP նախագծի կյանքի կոչմանը վերաբերող հարցեր՝ վստահություն հայտնելով, որ տեխնիկական հարցերի լուծման արդյունքում առաջիկայում էլ ավելի տեսանելի կլինեն այդ ուղղությամբ իրականացվող գործնական քայլերը։
Մտքեր են փոխանակվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
Նմանատիպ հոդվածներ
Ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն
Այսօր վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում, հայտնել է «Arma...
ՀԷՑ-ը` մինչև կառավարման փոփոխությունը․ ինչ է ցույց տալիս խոշոր հարկատուների ցանկը
Օգոստոսի 3-ին Ազգային ժողովի նիստում ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարեց, որ մինչև ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարչի...
Պուտինը խստացրել է միգրանտների արտաքսման հիմքերը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որով զգալիորեն ընդլայնվում են այն իրավախախտումների ցանկը, որոնց հ...
Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանով տարանցիկ կուղարկվի 14 վագոն ցորեն
Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով տարանցիկ կուղարկվի 14 վագոն ցորեն։Ինչպես հաղորդում է APA-ն, ցորենով բեռնված վագո...