Սպորտ
Կարևոր
Վան-Ալաշկերտ հանդիպման ժամանակ երկրպագուների և ոստիկանների մեջ բախում է տեղի ունեցել
Հայաստանի Պրեմիեր լիգայի Վան-Ալաշկերտ հանդիպման ժամանակ երկրպագուները հերթական անգամ ներխուժել են մարզադաշտ` ՀՖՖ ղեկավար Արմեն Մելիքբեկյանի հրաժարականի պահաջով:
Ակցիայի ժամանակ ոստիկանների հետ բախում է տեղի ունեցել: Խաղը ժամանակավորապես դադարեցվել է: 5 անձ հրավիրվել է համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժին: Այս մասին Auroranews-ին հայտնեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Հիշեցնենք` երեկ Պրեմիեր լիգայի «Գանձասար»-«Արարատ» հանդիպումը հետաձգվել է ֆորս-մաժորային իրավիճակի պատճառով։ Երկրպագուներն ակցիա են իրականացրել՝ ՀՖՖ-ի ղեկավարության հրաժարականի պահանջով։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Սպորտ բաժնից
Սպերցյանի կարիերայում շրջադարձային փոփոխություն․ անսպասելի տեղափոխություն
«Կրասնոդարը» որոշել է Սպերցյանի հավանական փոխարինողին
5.0