Դա խոսում է Ադրբեջանի վայրագությունների մասին. Առաքելյան
«Ռուբեն Վարդանյանը հացադուլ հայտարարած վիճակում պարտադրված է եղել մասնակցել վերջին դատական նիստին: Այս մասին հայտարարել է «Ապրելու երկիր« կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:
«Դեմքին առկա խոշտանգման հետքերը, նաև դատական նիստի ժամանակ ինքնազգացողության վատացումը ևս մեկ անգամ խոսում են Ադրբեջանի վայրագությունների մասին, քանի որ միջազգային բոլոր նորմերով հացադուլ արած քաղաքացիներն ազատվում են այդ պահին դատական նիստերի մասնակցելուց: Սակայն այդ դատական նիստին նա պարտադրված մասնակցել է»,- նշել է նա:
Առաքելյանը կարևորեց Ռուբեն Վարդանյանի կողմից հացադուլի դադարեցումը: Նա շեշտեց՝ Բաքվում գտնվող հայրենակիցների համար Հայաստանի ԱԳՆ-ն պետք է գործողություններ իրականացնի:
«Միևնույն ժամանակ մենք հասկանում ենք, որ Ադրբեջանի առկա վարքագիծը հնարավորություն չի տալիս միայն Հայաստանի ուժերով այս հարցը լուծել: Սակայն Հայաստանը պետք է հանդիսանա այս հարցը միջազգային ատյաններում բարձրաձայնողը»,–հավելել է Առաքելյանը:
Նմանատիպ հոդվածներ
Այդ տարածքները ոչ ոք երբեք չի վաճառի. Պեսկով
Դոնբասում հատուկ գործողության ընթացքում ձեռք բերված Ռուսաստանի նոր տարածքներն արդեն ոչ ոք երբեք չի վաճառի։ Այս մասին լրա...
Քաղաքացիներին հրավիրում եմ Կառավարություն՝ անկաշկանդ քննարկման. Փաշինյան
Սիրելի քաղաքացիներ, նախորդ շաբաթ հրապարակեցի Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագիծը, որն այս օրերին լայնորեն քննարկ...
Փաշինյանը՝ աշխատատեղերի ավելացման մասին
2018թ. ի վեր ՀՀ-ում ստեղծվել է ավելի քան 203 հազար աշխատատեղ: Այս մասին գործադիրի նիստի ժամանակ հայտարարել է վարչապետ Նի...
Բաքուն պատասխանել է Փաշինյանի առաջարկին
Եթե Հայաստանն իրոք ցանկանում է, որ տարածաշրջանի հաղորդակցության ուղիները բացվեն, չպետք է խուսափի իր պարտավորությունների...