Քաղաքացիներին հրավիրում եմ Կառավարություն՝ անկաշկանդ քննարկման. Փաշինյան
Սիրելի քաղաքացիներ, նախորդ շաբաթ հրապարակեցի Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագիծը, որն այս օրերին լայնորեն քննարկվում է սոցիալական ցանցերում, մամուլում, հանրության շրջանում։ Այս մասին տելեգրամյան ալիքում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կարևոր եմ համարում քաղաքացիների հետ Նախագծի անմիջական քննարկումները։ Նման քննարկմամբ հետաքրքրված քաղաքացիներին, 20-30 հոգանոց խմբերով, հրավիրում եմ Կառավարություն՝ Նախագիծն անկաշկանդ մթնոլորտում քննարկելու։
Հանդիպման հայտ կարող եք ներկայացնել անհատապես, և Ձեզ հանդիպման կհրավիրենք՝ 25-30 հոգանոց խմբեր ձևավորելով։ Մինչ հանդիպում։
Հ.Գ. 70 հոգանոց և ավելի մեծ խմբեր ձևավորելու դեպքում ինքս կայցելեմ Ձեր բնակավայր՝ Նախագիծը քննարկելու»,- գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Պետությանը վերադարձված հերթական տարածքը. Փաշինյան
Դատարանի վճռով Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող տարածքում գտնվող՝ 12 հազար 400 քմ մակերեսով հողամասի նկատմամբ,...
Այդ տարածքները ոչ ոք երբեք չի վաճառի. Պեսկով
Դոնբասում հատուկ գործողության ընթացքում ձեռք բերված Ռուսաստանի նոր տարածքներն արդեն ոչ ոք երբեք չի վաճառի։ Այս մասին լրա...
Փաշինյանը՝ աշխատատեղերի ավելացման մասին
2018թ. ի վեր ՀՀ-ում ստեղծվել է ավելի քան 203 հազար աշխատատեղ: Այս մասին գործադիրի նիստի ժամանակ հայտարարել է վարչապետ Նի...
Այդ պատասխանատվությունը Եվրոպան է կրելու. Թրամփ
Ուկրաինային օգնություն տրամադրելու պատասխանատվությունը պետք է կրի Եվրոպան, ոչ թե ԱՄՆ-ն։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագ...