
Նոր պահանջ Ռուսաստան մուտք գործող օտարերկրացիների համար

Ռուսաստան մուտք գործող օտարերկրյա քաղաքացիները էլեկտրոնային ծառայությունների պորտալում պետք է լրացնեն դիմում իրենց և իրենց այցի նպատակի մասին մուտքից ոչ պակաս, քան 72 ժամ առաջ, իսկ արտակարգ դեպքերում՝ ոչ պակաս, քան 4 ժամ։ Այս մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքային միգրացիայի և սոցիալական պաշտպանության դեպարտամենտի տնօրեն Ալտինայ Օմուրբեկովան։
Փոփոխությունների երկրորդ փուլը կմեկնարկի 2025 թվականի հունիսի 30-ից մինչև 2026 թվականի հունիսի 30-ը, երբ սահմանը հատելիս կենսաչափական տվյալների հանձնումը պարտադիր դառնա բոլոր անցակետերում։
Բացառություն է արվել միայն Բելառուսի քաղաքացիների համար։ ԵԱՏՄ անդամ մյուս բոլոր երկրների քաղաքացիների դեպքում սահմանված են նույն պահանջները, ինչ մնացած օտարերկրացիների համար։
Հիշեցնեք` 2024 թվականին Ռուսաստանում փոփոխվել է միգրացիոն օրենսդրությունը։ Որոշ նորմեր արդեն ուժի մեջ են մտել։ Դեկտեմբերի 1-ից օտարերկրյա քաղաքացիները կենսաչափական տվյալների հանձնման ընթացակարգ են անցնում մի շարք անցակետերում, այդ թվում՝ «Շերեմետևո», «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Ժուկովսկի» օդանավակայաններում, ինչպես նաև Օրենբուրգի մարզում: