Հենրիխ Մխիթարյանն իր աջակցությունն է հայտնել Ռուբեն Վարդանյանին
«Ինտեր» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր աջակցությունն է հայտնել Բաքվում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։
Մխիթարյանը սոցցանցի իր էջում տեղադրել է Բաքվում Վարդանյանի նկատմամբ իրականացվող կեղծ դատավարության և խոշտանգումների վերաբերյալ գրառում։
Հիշեցնենք, որ երեկ կտրուկ վատացել էր Վարդանյանի ինքնազգացողությունը, իսկ դատի ժամանակ արված լուսանկարներում նրա դեմքին երևում էին խոշտանգումների հետքերը։
Վարդանյանը փետրվարի 19-ից հացադուլ է հայտարարել, նրա պաշտպանը երեկ մանրամասներ էր ներկայացրել Վարդանյանի առողջական վիճակի մասին, նշելով, որ նրա կյանքը վտանգի տակ է։

Նմանատիպ հոդվածներ
Առողջական ինչ վիճակում է գտնվում Ստեփանավանում ցրտահարված երեխան
Ստեփանավանում ցրտահարված 2 տարեկան երեխան գտնվում է Ստեփանավանի բժշկական կենտրոնում՝ բժիշկների հսկողության ներքո։ Այս մա...
Նոր մանրամասներ` վարչապետի խոսնակի բնակարանից գողության դեպքի վերաբերյալ
Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի բնակարանից գողության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քր...
Նոր մանրամասներ Մերձավանի սպանությունից
Մերձավանում սպանություն կատարած անձը կալանավորվել է: Այս մասին Auroranews-ին հայտնեց ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը՝ չմա...
Որ իրավախախտումների դեպքերով կհանվեն տուգանային միավորներ
ԱԺ-ում քննարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջ...