Փոփոխություններ ֆեյսբուքի ուղիղ հեռարձակման կանոններում
Meta-ն փոփոխություններ է կատարել Facebook-ի հարթակում օգտատերերի ուղիղ հեռարձակումների պահպանման կարգում: Այժմ դրանք կհեռացվեն տեղադրումից 30 օր հետո: Այսուհետ օգտատերերը պետք է ներբեռնեն ուղիղ եթերները, որպեսզի 30-օրյա ժամկետը լրանալուց հետո դրանք չկորչեն:
Որպես այլընտրանք ընկերությունն առաջարկում է, տեսանյութը տեղադրել ձեր պրոֆիլում որպես Reels, չնայած դա անելու համար դուք պետք է ձայնագրությունները հարմարեցնեք ձևաչափի սահմանափակումներին, ինչը թույլ է տալիս միայն 90 վայրկյան:
Meta-ում փոփոխությունները բացատրել են նրանով, որ «ուղիղ հեռարձակումների դիտումների մեծ մասը տեղի է ունենում դրանց տեղադրումից հետո առաջին մի քանի շաբաթվա ընթացքում», ինչպես նաև «պահպանման քաղաքականությունը համապատասխանեցնել ոլորտի ստանդարտներին և երաշխավորել ամենաարդիական ուղիղ հեռարձակումների տրամադրումը Facebook-ի բոլոր օգտատերերի համար»:
Հաղորդվում է, որ կհեռացվեն նաև ավելի քան 30 օր առաջ տեղադրված բոլոր ուղիղ հեռարձակումները։ Օգտատերերը կտեղեկացվեն էլեկտրոնային փոստի և հավելվածի միջոցով՝ նախքան արխիվը ընդմիշտ ջնջելը: Ծանուցումից հետո նրանք 90 օր կունենան տեսանյութը ներբեռնելու կամ փոխանցելու համար։
Facebook-ը նաև օգտատերերին առաջարկել է մի քանի գործիքներ՝ առանձին կամ միանգամից տեսանյութեր ներբեռնելու համար, ինչպիսիք են Dropbox-ը կամ Google Drive-ը:
Նմանատիպ հոդվածներ
Սպшնություն Ավան-Առինջում. ով է մահացածը
Բժշկական կենտրոն տեղափոխված անձը մահացել է․ քրեական ոստիկանները ճշտել են հանցագործությունը կատարած անձի ինքնությունը: Այ...
Բացառիկ մանրամասներ` Ավան-Առինջում տեղի ունեցած սպшնությունից
Երեկ ժամը 23:30 սահմաններում Վահագն Մ.-ն տղամարդու հետ միասին վիճաբանության մեջ են եղել: Auroranews-ին բացառիկ մանրամասն...
Մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել
Նկատի ունենալով մեր թեժ գծին ձեր բազմաթիվ հեռախոսազանգերը՝ տեղեկացնում ենք, որ աշխատում ենք բնականոն հունով: Այս մասին հ...
Նոր մանրամասներ` ձնագնդիի ժամանակ տեղի ունեցած դանակահարությունից
Փետրվարի 20-ին ժամը 23.07 ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել «Սուրբ Աստավածամայր» ԲԿ-ից, ո...