Բուք, առատ ձյուն. ինչ է կատարվում ՀՀ-ի ճանապարհներին
Փետրվարի 20-ին՝ ժամը 8:05-ի դրությամբ, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Ճամբարակի, Բերդի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Թումանյանի, Աշտարակի, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Ամասիայի, Աշոցքի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Կապանի և Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը:
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Ոսկեպար-Ջուջևան ճանապարհահատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։
Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Հոռոմ- Արթիկ-Մեծ Մանթաշ և Քուչակ -Միրաք ճանապարհահատվածներում բուք է։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Նմանատիպ հոդվածներ
Սպшնություն Ավան-Առինջում. ով է մահացածը
Բժշկական կենտրոն տեղափոխված անձը մահացել է․ քրեական ոստիկանները ճշտել են հանցագործությունը կատարած անձի ինքնությունը: Այ...
Սպասվում է հզոր ցիկլոն, ցուրտ և շատ ուժեղ ձյուն
Ուշադրություն փետրվարի 19-ի երեկոյան ժամերին, 20-23-ին հանրապետության տարածքում սպասվում է ձյուն, 20-21-ին առանձին շրջան...
Բացառիկ մանրամասներ` Ավան-Առինջում տեղի ունեցած սպшնությունից
Երեկ ժամը 23:30 սահմաններում Վահագն Մ.-ն տղամարդու հետ միասին վիճաբանության մեջ են եղել: Auroranews-ին բացառիկ մանրամասն...
Փոփոխություններ աշխատանքային պայմանագրերի վերաբերյալ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը հայտնել է, որ 20...