Ավելին պատկերացնել չէինք կարող. Թրամփի հատուկ բանագնաց
Էր Ռիադում ռուսական և ամերիկյան պատվիրակությունների բանակցություններն անցել են լավագույն կերպով: Նման գնահատականով մամուլի ասուլիսի ժամանակ հանդես է եկել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը:
Նրա խոսքով՝ հանդիպումը եղել է «դրական, ոգեշնչող և կառուցողական»։
«Այստեղ բոլորը կենտրոնացած են (ուկրաինական ճգնաժամի) լուծման հիմքով ճիշտ արդյունքի հասնելու վրա», - ասել է Ուիթքոֆը, ում մանդատը սկզբում ընդգրկում էր Մերձավոր Արևելքի օրակարգը, սակայն հետագայում ընդլայնվեց՝ ներառելով Ռուսաստանը և Ուկրաինան:
«Այս (բանակցային) նստաշրջանի ավարտին մենք չէինք կարող պատկերացնել ավելի լավ արդյունքներ: Դա շատ, շատ համոզիչ էր»,- ասել է ամերիկացի առաջնորդի հատուկ բանագնացը:
Նմանատիպ հոդվածներ
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը
Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել...
Թրամփը դուրս է շպրտել Զելենսկիին. Bild
Գերմանական Bild թերթը հրապարակել է հոդված Սպիտակ տանը Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու վեճի մասին՝ աղաղակող վերնագրով։...
Զելենսկին ստիպված կլինի զիջումների գնալ. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ կողմերը «բավականաչափ մոտ են» Ուկրաինայում կարգավորման շուրջ համաձայնության հասնելու...
Նիկոլ Փաշինյանը մտափոխվե՞լ է. «Հրապարակ»
Մի քանի օրից՝ փետրվարի 21-ին, Կապանում ՔՊ-ի տարածքային խորհրդի ընտրությունները կլինեն։ Չնայած Նիկոլ Փաշինյանը, որն անցած...