Երկու հայ տղամարդ, կոտրել են օդանավակայանի ելքի դուռը ու վազել ինքնաթիռի հետևից
ՌԴ-ում երկու հայ տղամարդ, որոնք ուշացել էին դեպի Բրատսկ թռիչքից, Նովոսիբիրսկի օդանավակայանում վազել են S7 Embraer 170 ինքնաթիռի հետևից: Միջադեպը տեղի է ունեցել երեկ։ Այս մասին գրում է Shot թելեգրամյան ալիքը:
Ուղևորները ուշացել են գրանցումից, բայց այնուամենայնիվ չեն հանձնվել ու որոշել են անպայման ինքնաթիռ նստել։ Նրանք կոտրել են ելքի դուռը, ինչից հետո միացնել է տագնապի ազդանշանը, և դուրս են վազել դեպի օդանավակայանի հարթակ։ Սակայն նրանք չեն հասցրել հասնել ինքնաթիռին, քանի որ նրանց բերման են ենթարկել անվտանգության աշխատակիցները։
Բերման ենթարկվածներն են 37-ամյա Անդրանիկ Տ.-ն և 42-ամյա Սպարտակ Տ.-ն: Օրինախախտներին վերադարձրել են օդանավակայանի տերմինալի շենք, նրանց նկատմամբ կազմվել են արձանագրություններ՝ տրանսպորտային անվտանգության պահանջները խախտելու համար։ Այժմ նրանց սպառնում է առնվազն 5,000 ռուբլի տուգանք։

Նմանատիպ հոդվածներ
Սպասվում է հզոր ցիկլոն, ցուրտ և շատ ուժեղ ձյուն
Ուշադրություն փետրվարի 19-ի երեկոյան ժամերին, 20-23-ին հանրապետության տարածքում սպասվում է ձյուն, 20-21-ին առանձին շրջան...
Սպшնություն Ավան-Առինջում. ով է մահացածը
Բժշկական կենտրոն տեղափոխված անձը մահացել է․ քրեական ոստիկանները ճշտել են հանցագործությունը կատարած անձի ինքնությունը: Այ...
ՔԿ-ից մանրամասներ են հայտնել զինծառայողի մահվան դեպքից
ՊՆ N զորամասում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ սպանության հատկանիշներով քրական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին Aur...
Փաշինյանը ներկայացրել է որքան մարդ է հայտարարագիր լրացրել և ստացել սոցիալական կրեդիտ
Հունվարի 1-ից մինչեւ օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 1625 քաղաքացի ետ է ստացել 153 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ:...