Զելենսկին ցանկանում է ստեղծել «մեկ ուրիշ ՆԱՏՕ»
Վլադիմիր Զելենսկին, Եվրոպայի հասցեին ԱՄՆ իշխանությունների քննադատության ֆոնին, ասել է, որ չի հրաժարվի ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունից, մինչդեռ դաշինքին միանալու իրական հեռանկարի բացակայության դեպքում նա սկսում է փոխարինող գտնել «մեկ այլ ՆԱՏՕ-ի» տեսքով, որի սահմանները կանցնեն Ուկրաինայի արևելքով, Բելառուսով, Բալթյան երկրներով և Ֆինլանդիայով:
«Ես օրակարգից չեմ հանի ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը… Մենք կարծում ենք, որ անվտանգության ցանկացած երաշխիքի հիմքը Ուկրաինայի համար պետք է լինի ՆԱՏՕ-ին անդամակցությունը։ Իսկ եթե ոչ դա, ապա այն պայմանները, որոնք մեզ թույլ են տալիս կառուցել մեկ այլ ՆԱՏՕ, հենց այստեղ՝ Ուկրաինայում են:
Իմ առաջարկն այն է, որ Ուկրաինայի արևելյան սահմանը, Բելառուսի արևելյան սահմանը, Բալթյան երկրների արևելյան սահմանները և Ֆինլանդիայի արևելյան սահմանները ունենան անվտանգության ամենաուժեղ գծերը»,- ասել է Զելենսկին Մյունխենի համաժողովում ելույթի ժամանակ:
Բացի այդ, Զելենսկին նաև կոչ է արել Եվրոպային դառնալ ինքնաբավ և միավորվել:
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ` Փաշինյան-Շոլց հանդիպումից
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցի հ...
Ինչ է քննարկել Փաշինյանը Գերմանիայի հայ համայնքի հետ
Մյունխենում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմ...
Վահագն Ալեքսանյանը` Քոչարյանի հայտարարության մասին
Քոչարյանն ասում է, որ Հայաստանն է Ռուսաստանին դավաճանել ու անցել Ռուսաստանի թշնամիների կողմը և դրա համար է, որ Ռուսաստան...
ԼՂ-ի հանձնումից հետո տեղի է ունենում երրորդ սխալը. Քոչարյան
ԼՂ-ի հանձնումը տեղի ունեցավ երկու փուլով․ առաջին փուլը 2018-2020թթ․ էր՝ մինչև պատերազմը, որին հաջորդեց արդեն երկրորդ փու...