Մանրամասներ` Փաշինյան-Շոլց հանդիպումից
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցի հետ:
Վարչապետ Փաշինյանն առողջություն է մաղթել Մյունխենում օրերս տեղի ունեցած միջադեպից տուժածներին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ հարաբերությունների օրակարգը և բազմոլորտ համագործակցության խորացման հեռանկարները:
Վարչապետ Փաշինյանը կարևորել է երկկողմ կապերի ընդլայնումն ու առևտրատնտեսական կապերի ակտիվացումը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերին:
Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի Կառավարության՝ տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը, այդ համատեքստում մանրամասներ հաղորդել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության` հիմնված ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի զարգացումների մասին:
Կանցլեր Շոլցն իր հերթին նշել է, որ Գերմանիան պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին, ինչպես նաև խաղաղության հաստատմանն ուղղված քայլերին:
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են փոխգործակցության խորացման պատրաստակամությունը և կարևորել երկկողմ քաղաքական երկխոսության շարունակականությունը:
Նմանատիպ հոդվածներ
Ինչ է քննարկել Փաշինյանը Գերմանիայի հայ համայնքի հետ
Մյունխենում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմ...
Վահագն Ալեքսանյանը` Քոչարյանի հայտարարության մասին
Քոչարյանն ասում է, որ Հայաստանն է Ռուսաստանին դավաճանել ու անցել Ռուսաստանի թշնամիների կողմը և դրա համար է, որ Ռուսաստան...
ԼՂ-ի հանձնումից հետո տեղի է ունենում երրորդ սխալը. Քոչարյան
ԼՂ-ի հանձնումը տեղի ունեցավ երկու փուլով․ առաջին փուլը 2018-2020թթ․ էր՝ մինչև պատերազմը, որին հաջորդեց արդեն երկրորդ փու...
Միջոցներ պետք է ձեռնարկենք. Ավինյան
Երևանի քաղաքապետարանն այսուհետ թվային հարթակներում կներկայացնի, թե որ փողոցներում է նախատեսում ասֆալտապատման աշխատանքներ...