Ով է գլխավորելու ԱՄՆ պատվիրակությունը՝ Ուկրաինայի հարցով հանդիպման ժամանակ. մանրամասներ
Սպասվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆը կգլխավորեն ԱՄՆ պատվիրակությունը Ուկրաինայի հարցով Սաուդյան Արաբիայում հանդիպմանը, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Սպասվում է, որ Սաուդյան Արաբիայում բանակցությունները կղեկավարեն ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը»,- ասվում է հրատարակության մեջ։
Գործակալության տվյալներով՝ Սաուդյան Արաբիայի իշխանությունները Ռուսաստանին, ԱՄՆ-ին և Ուկրաինային հրավիրել են հանդիպել Ռիադում։ Bloomberg-ն ընդգծում է, որ բանակցությունները վարելու է Սաուդյան Արաբիայի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մուսաիդ բին Մուհամմեդ ալ-Այբանը։
«Եվ թեև հանդիպմանը ներկա կլինեն ուկրաինացի պաշտոնյաներ, նրանք նույնպես, ըստ երևույթին, անտեղյակ են բոլոր նախապատրաստական աշխատանքներից»,- հավելում է հրատարակությունը։
Ինչպես նշում է գործակալությունը, «եվրոպացիների մեծ մասը դեռ տեղեկացված չէ»։
Թրամփը փետրվարի 13-ին հայտարարեց, որ Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների բարձրաստիճան ներկայացուցիչները կհանդիպեն Մյունխենի անվտանգության համաժողովում։ Ավելի ուշ նա ասաց, որ հաջորդ շաբաթ ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ուկրաինան բարձր մակարդակով հանդիպում կանցկացնեն Սաուդյան Արաբիայում:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի պետական պարտքը ավելի քան 12 մլրդ դոլար է. Գևորգ Պապոյանը մոլորեցնում է հանրությանը
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութում արձագանքելով...
Հռոմում՝ ցուցահանդեսի քարտեզում, Հայաստանը նշված չէր տարածաշրջանի երկրների շարքում. պարզաբանում
Սոցիալական հարթակներում տարածվել էին տեղեկություններ այն մասին, որ Հռոմի Կոլիզեյի երկրորդ հարկում տեղակայված ցուցահանդես...
Եթե չկատարվի Իսրայելի պահանջը, Գազայում նորից կվերսկսվի ռազմական գործողությունները. Նեթանյահու
Իսրայելական բանակը կվերսկսի ինտենսիվ ռազմական գործողությունները Գազայի հատվածում, եթե պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը մինչև փ...
Զելենսկին հայտարարել է, թե երբ պատրաստ կլինի պատերազմի ավարտին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս տարի թույլ կտա Ռուսաստանի հետ հակամարտությունը դադարեցնել այս տարի։ Այդ մասին...