ԱՄՆ-ից ժամկետ են նշել` երբ պետք է ավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը
Ուկրաինան կլինի բանակցությունների սեղանի շուրջ, բայց Եվրոպան այնտեղ չի լինի, հայտարարել է ԱՄՆ նախագահի՝ Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը։
«Քննարկվում են Ուկրաինայի անվտանգության երաշխիքների տարբերակներ, սակայն վերջնական որոշումը կհայտնի Թրամփը»,- նշել է նա։
«Ուկրաինայում պատերազմը պետք է ավարտվի մեկ տարուց էլ շուտ, Ես հրապարակայնորեն տրամադրում եմ 180 օր բոլոր կողմերին ներգրավելու համար»,- ասել է Քելլոգը։
«Ռուսաստանի Դաշնության հետ պատերազմում Ուկրաինայի կորուստները երեք անգամ գերազանցում են ԱՄՆ-ի կորուստները Վիետնամում և Կորեայում միասին վերցրած (ԱՄՆ-ն ունեցել է մոտ 94 հազար - խմբ.): Թրամփը ցանկանում է դադարեցնել դա»,- ընդգծել է նա։
Հիշեցնենք, որ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտարարել է, որ Խաղաղության հաստատման բանակցություններում ԵՄ-ն կկանգնի Ուկրաինայի կողքին՝ որպես անվտանգության երաշխավոր։
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ` Փաշինյան-Շոլց հանդիպումից
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցի հ...
Ինչ է քննարկել Փաշինյանը Գերմանիայի հայ համայնքի հետ
Մյունխենում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմ...
Վահագն Ալեքսանյանը` Քոչարյանի հայտարարության մասին
Քոչարյանն ասում է, որ Հայաստանն է Ռուսաստանին դավաճանել ու անցել Ռուսաստանի թշնամիների կողմը և դրա համար է, որ Ռուսաստան...
ԼՂ-ի հանձնումից հետո տեղի է ունենում երրորդ սխալը. Քոչարյան
ԼՂ-ի հանձնումը տեղի ունեցավ երկու փուլով․ առաջին փուլը 2018-2020թթ․ էր՝ մինչև պատերազմը, որին հաջորդեց արդեն երկրորդ փու...