Ինչու է հրաժարվել ԱՄՆ փոխնախագահը Շոլցի հետ հանդիպումից
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հրաժարվել է հանդիպել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ Մյունխենի անվտանգության համաժողովում, քանի որ վերջինս, իբր, «երկար չի մնա գերմանական կառավարության ղեկավարի պաշտոնում»: Այս մասին հայտնում է ամերիկյան Politico պարբերականը՝ վկայակոչելով գերմանացի պաշտոնյային։
«Դա անհարգալից վերաբերմունք է Գերմանիայի նկատմամբ։ Ես տանել չեմ կարողանում Շոլցին, բայց նա դեռ մեր կանցլերն է։ Թրամփի վարչակազմը թքած ունի իր դաշնակիցների վրա», - ասել է Շոլցի կուսակցությանը չպատկանող գերմանացի պաշտոնյան։
Ըստ արևելաեվրոպական բարձրաստիճան դիվանագետներից մեկի, որը ցանկացել է գաղտնի պահել, դա «ցավալի ձախողում է, միայն ցույց է տալիս, որ Թրամփի թիմը Գերմանիային լուրջ չի վերաբերվում որպես Եվրոպայի գլխավոր խաղացողի»: Լրատվամիջոցը հավելել է, որ նման լուրը կարող է նվազեցնել Օլաֆ Շոլցի շանսերը Գերմանիայում փետրվարի 23-ին կայանալիք արտահերթ ընտրություններում:
Կառավարության ղեկավարի պաշտոնում Շոլցի հավանական իրավահաջորդ Ֆրիդրիխ Մերցը Մյունխենում 20 րոպեանոց հանդիպում կունենա Վենսի հետ:
ԱՄՆ փոխնախագահը նաև հանդիպում է նախատեսում Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ, ով գերազանցապես արարողակարգային դեր է կատարում և կառավարության կազմում չէ: Հանդիպման առաջին մասին կմիանան Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը և դաշնային կանցլերի գերատեսչության ղեկավար Վոլֆգանգ Շմիդտը: Ինչպես արդեն գրել ենք, Ջեյ Դի Վենսը հաջորդ շաբաթ Մյունխենի անվտանգության համաժողովում կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
Նմանատիպ հոդվածներ
«Միլիոնավոր մարդիկ կկործանվեն». ԱՄՆ-ը բացահայտել է նոր համաշխարհային ծրագիրը. ԶԼՄ
Դոնալդ Թրամփը պատրաստ է օկուպացնել Գազայի հատվածը, վտարել բնակիչներին, օրինակ, Եգիպտոս, իսկ հետո ձեռնամուխ լինել Իսրայել...
Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է գործարքի գնալ Իրանի հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է Իրանի հետ գործարք կնքել՝ նրա դեմ ռազմական գործողություններ վարելու...
Չպետք է ակնկալել, որ Սատանան կդադարի պատժամիջոցներ կիրառել մեր դեմ. Իրանը՝ ԱՄՆ-ի մասին
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Աբուլֆազլ Զոհրևանդը հայտարարել է, ո...
Այլևս ոչ ոք ԱՄՆ-ին չի օգտագործելու. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին պետք է ինչ-որ բան տա Վաշինգտոնի կողմից...