ԵՄ պատվիրակությունը՝ սահմանային անցակետերում
Պետական եկամուտների կոմիտեն ընդունել է Հայաստանում գտնվող Եվրոպական Միության փորձագիտական առաքելությանը՝ մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի (VLAP) մշակման նպատակով: Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից:
«Առաքելության նպատակն է գնահատել փաստաթղթերի պաշտպանության, սահմանների կառավարման և միգրացիայի ոլորտներում Հայաստանի պատրաստվածության ընդհանուր իրավիճակը, ինչպես նաև նպաստել վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի նախապատրաստմանը:
ԵՄ գործընկերներին ներկայացվել են մաքսային վարչարարության ոլորտում ՊԵԿ ռազմավարական հիմնական ուղղությունները, վերջին տարիներին իրականացված բարեփոխումները, մարտահրավերները և զարգացման հեռանկարները։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև սահմանային ընթացակարգերի կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր։
Առաքելության շրջանակում ԵՄ պատվիրակությունը այցելել է Բագրատաշեն և Այրում սահմանային անցակետեր՝ տեղում ծանոթանալու մաքսային մարմինների գործունեությանը։ Նախատեսվում է նաև այց «Զվարթնոց» օդանավակայան»,- ասվել է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Եթե դա չանենք, Պուտինը կասի, որ ինքը հաղթել է. Թրամփ
Թրամփը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ երկիրը ԱՄՆ-ն կօգնի Ուկրաինային։«Մենք օգնություն կուղարկենք Ուկրաինային...
Հայաստանը ստացել է Ադրբեջանի ներկայացրած հայցը
ՀՀ-ն 2025 թ․ փետրվարի 12-ին ստացել է 1979 թվականի Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին Բե...
Ադրբեջանը ՀՀ-ի դեմ հայց է ներկայացրել
Ադրբեջանը ՀՀ-ի դեմ հայց է ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան: Նրանք պահանջել են փոխհատուցել իբրև թե Արցա...
Զախարովան՝ ՀՀ-ի ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանել է Հայաստանի խորհրդարանի կողմից Եվրամիությանն անդամակցելու գո...