Զելենսկին հայտնել է, թե քանի խաղաղապահ է պետք խաղաղություն պահպանելու համար
Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղություն պահպանելու համար անհրաժեշտ կլինի 100 հազար խաղաղապահ։ Ուկրաինացի զինվորականներն արդեն քարտեզ են պատրաստել դաշնակիցների համար, ըստ РБК-Украина-ի՝ Խմելնիցկի ատոմակայան կատարած այցի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ անհնար է հրադադար կազմակերպել առանց անվտանգության երաշխիքների։ Անվտանգության երաշխիքները կարող են ներառել Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին միանալը, սպառազինությունների փոխանցումը, միջուկային զենքը կամ զսպման որոշակի փաթեթը:
«Կամ էլ ստիպված կլինենք «ՆԱՏՕ-ն կառուցել Ուկրաինայում»: Եվ այդ ժամանակ մեզ անհրաժեշտ կլինեն զենքի մատակարարումներ, ինչպես նաև եվրոպացիների և ամերիկացիների զորախումբը»,-նշել է Զելենսկին։
«Զորախումբը 5-7 հազարանոց չէ, բայց ես մեր զինվորականներին հանձնարարություն եմ տվել՝ հաշվեք ու ցույց տվեք կետերը։ Մենք քարտեզ ենք գծել, եթե մի բան պատահի, մեզ մոտ ամեն ինչ պատրաստ է, և ես կարող եմ Մյունխենում խոսել դրա մասին։ Բայց շատ բացեիբաց չէ: Մեզ այնտեղ 100 հազար մարդ է պետք, խոսքը 5 հազարի մասին չէ»,- նշել է Ուկրաինայի նախագահը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի պետական պարտքը ավելի քան 12 մլրդ դոլար է. Գևորգ Պապոյանը մոլորեցնում է հանրությանը
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութում արձագանքելով...
Հռոմում՝ ցուցահանդեսի քարտեզում, Հայաստանը նշված չէր տարածաշրջանի երկրների շարքում. պարզաբանում
Սոցիալական հարթակներում տարածվել էին տեղեկություններ այն մասին, որ Հռոմի Կոլիզեյի երկրորդ հարկում տեղակայված ցուցահանդես...
Եթե չկատարվի Իսրայելի պահանջը, Գազայում նորից կվերսկսվի ռազմական գործողությունները. Նեթանյահու
Իսրայելական բանակը կվերսկսի ինտենսիվ ռազմական գործողությունները Գազայի հատվածում, եթե պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը մինչև փ...
Զելենսկին հայտարարել է, թե երբ պատրաստ կլինի պատերազմի ավարտին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս տարի թույլ կտա Ռուսաստանի հետ հակամարտությունը դադարեցնել այս տարի։ Այդ մասին...