Քանի մարդ է այս պահի դրությամբ լրացրել հայտարարագիրը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«2024 թվականից մեկնարկել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի երկրորդ փուլը, որի շրջանակում 2024 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագրերը ներկայացվում են մինչեւ 2025 թվականի նոյեմբերի 1-ը ներառյալ։ Այս համակարգի շրջանակում հայտարարագիր է լրացրել 5 հազար 766 ֆիզիկական անձ, այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեից։
Հարցին, թե քանի անձ է մինչեւ այժմ ներկայացրել համընդհանուր հայտարարագիր, ՀՀ ՊԵԿ-ից պատասխանել են. «ՀՀ ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա տեղեկություններով՝ 10.02.2025 թվականի դրությամբ 2023 թվականի հաշվետու տարվա համար 59 հազար 052 ֆիզիկական անձ, իսկ 2024 թվականի հաշվետու տարվա համար 5 հազար 766 ֆիզիկական անձ ներկայացրել է եկամտային հարկի եւ սոցիալական վճարի հաշվարկ՝ հայտարարագիր։ Հարկ է նշել, որ այս ցուցանիշները դինամիկ աճող են»,- ասված էր ՊԵԿ-ի պատասխանում։
Նկատենք, որ ներդրված համընդհանուր հայտարարագրումն այնքան մեծ աղմուկ բարձրացրեց քաղաքացիների շրջանում, որ ոչ միայն քաղաքացիական ճնշման արդյունքում, այլ նաև համակարգում առկա հերթերի եւ համակարգի բացերի պատճառով իշխանությունները հայտարարագրման վերջնաժամկետը երկարեցրին մայիսի 1-ից մինչեւ նոյեմբերի 1-ը։
Հարցին, թե որն է եղել հայտարարագրեր ներկայացնելու ժամկետների երկարաձգման պատճառը, ՊԵԿ-ը պարզաբանել է, որ հայտարարագրերի ներկայացման ժամկետի երկարաձգման հարցը նույնականացման քարտ չունեցող քաղաքացիներին բավարար ժամանակ տրամադրելու համար է արվել»:
Նմանատիպ հոդվածներ
Եթե չկատարվի Իսրայելի պահանջը, Գազայում նորից կվերսկսվի ռազմական գործողությունները. Նեթանյահու
Իսրայելական բանակը կվերսկսի ինտենսիվ ռազմական գործողությունները Գազայի հատվածում, եթե պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը մինչև փ...
Հայաստանի պետական պարտքը ավելի քան 12 մլրդ դոլար է. Գևորգ Պապոյանը մոլորեցնում է հանրությանը
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութում արձագանքելով...
Զելենսկին հայտարարել է, թե երբ պատրաստ կլինի պատերազմի ավարտին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս տարի թույլ կտա Ռուսաստանի հետ հակամարտությունը դադարեցնել այս տարի։ Այդ մասին...
Հռոմում՝ ցուցահանդեսի քարտեզում, Հայաստանը նշված չէր տարածաշրջանի երկրների շարքում. պարզաբանում
Սոցիալական հարթակներում տարածվել էին տեղեկություններ այն մասին, որ Հռոմի Կոլիզեյի երկրորդ հարկում տեղակայված ցուցահանդես...