«Զանգեզուրի միջանցքը» հնարավոր է անցնի Իրանի սահմանով. թուրք նախարար
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն CNN TURK-ին տված հարցազրույցում խոսել է «Զանգեզուրի միջանցքի» և հայ-ադրբեջանական մոտեցումների մասին։
«Միջին միջանցքը ամենաարագ և հուսալի տրանսպորտային միջանցքն է։ Մենք ապրել ենք համաճարակներ և պատերազմներ, և չպետք է սահմանափակվենք մեկ այլընտրանքով»,- ասել է թուրք նախարարը։
«Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ նախարարն ասել է. «Իհարկե, այստեղ մենք առաջնահերթությունը տալիս ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածության դադարեցմանը, խաղաղ բանակցություններին և, իհարկե, խաղաղության հասնելուն։ Մեզ համար արժեքավոր է, որ այս բանակցությունները շարունակվում են։ Իհարկե, պետք է հաշվի առնել երկրների ազգային անվտանգությունը։ Այս մասին խոսում են Ադրբեջանն ու Հայաստանը։ Կա նաև իրանական այլընտրանք, և այն նույնպես քննարկվում է։ Ամեն դեպքում, այս միջանցքը կիրականացվի, բայց մեր ադրբեջանցի եղբայրները ուշադիր ուսումնասիրում են՝ այն կանցնի Հայաստանո՞վ, թե՞ Իրանով։ Մենք նույնպես հետևում ենք գործընթացին»:
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանը պատասխանել է Սամվել Շահրամանյանին
Իրենց ձեռնտու հատվածների վրա են կենտրոնանում, երեկ էլ մի չորս անգամ ասել եմ, որ շատերը կռվել են, իրենց կյանքն են զոհել։...
Պեսկովն` ԱԺ-ի կողմից ԵՄ-ին անդամակցության օրինագծի ընդունման մասին
Հայաստանի խորհրդարանի որոշումը Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ երկրի ինքնիշխան իրավունքն է: Այս մասին ճեպազրույցի...
Ադրբեջանական կողմի կեցվածքը խիստ մտահոգիչ է. Սիմոնյան
Արդեն երրորդ ամիսն է սկսվում, որ մեր առաջարկը որևէ արձագանք չունի, և ադրբեջանական կողմի կեցվածքը խիստ մտահոգիչ է: Դրա մա...
Հայկ Սարգսյանը` բուքմեյքերական ընկերությունների մասին
«Ինձ վարչապետի աշխատակզամից դիմել են, որպեսզի նախագիծը ևս մեկ անգամ քննարկվի՝ վարչապետի գլխավորությամբ»։ Այս մասին այսօր...