Պեսկովն` ԱԺ-ի կողմից ԵՄ-ին անդամակցության օրինագծի ընդունման մասին
Հայաստանի խորհրդարանի որոշումը Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ երկրի ինքնիշխան իրավունքն է: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա այսպես է մեկնաբանել Հայաստանի խորհրդարանի կողմից ԵՄ-ին անդամակցության մեկնարկի մասին օրինագծի հաստատումը։
«Սա Հայաստանի ինքնիշխան իրավունքն է։ Իհարկե, և՛ հայերն իրենք, և՛ բոլորը պետք է հասկանան, թե որքանով է դա երկուստեք ցանկություն, և ինչպես են իրենք՝ եվրոպացիները վերաբերվում դրան»,- ասել է նա։
Պեսկովը նշել է, որ Հայաստանում կան որոշակի քաղաքական գործիչներ, ովքեր կարծում են, որ ԵՄ-ի վրա կենտրոնանալը լրացուցիչ դիվիդենտներ կտա երկրին և ժողովրդի շահերին։
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանը պատասխանել է Սամվել Շահրամանյանին
Իրենց ձեռնտու հատվածների վրա են կենտրոնանում, երեկ էլ մի չորս անգամ ասել եմ, որ շատերը կռվել են, իրենց կյանքն են զոհել։...
ԱԳ փոխնախարարը` ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մասին
Հայաստանի կառավարությունը առաջարկում է կողմ քվեարկել «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթա...
Ադրբեջանական կողմի կեցվածքը խիստ մտահոգիչ է. Սիմոնյան
Արդեն երրորդ ամիսն է սկսվում, որ մեր առաջարկը որևէ արձագանք չունի, և ադրբեջանական կողմի կեցվածքը խիստ մտահոգիչ է: Դրա մա...
Հայկ Սարգսյանը` բուքմեյքերական ընկերությունների մասին
«Ինձ վարչապետի աշխատակզամից դիմել են, որպեսզի նախագիծը ևս մեկ անգամ քննարկվի՝ վարչապետի գլխավորությամբ»։ Այս մասին այսօր...