Հայկ Սարգսյանը` բուքմեյքերական ընկերությունների մասին
«Ինձ վարչապետի աշխատակզամից դիմել են, որպեսզի նախագիծը ևս մեկ անգամ քննարկվի՝ վարչապետի գլխավորությամբ»։ Այս մասին այսօր՝ փետրվարի 11-ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու՞ նրա կողմից ներկայացված նախագիծը չի ներառվել այսօրվա նիստի օրակարգում։
«Իմ կողմից ներկայացված նախագիծը՝ այն է բուքմեյքերական ընկերությունների համար սահմանել ևս 10 տոկոս շրջանառության հարկ, բացի այն հարկերից և տուրքերից, որոնք այժմ գոյություն ունեն, քննարկվել է կառավարությունում՝ նախարարների կոմիտեի նիստում, և տրվել է դրական եզրակացություն։ Կառավարության նիստում ևս դրական եզրակացություն և հավանություն է տրվել նախագծին, այնուհետև նախագիծը եկել է ԱԺ։ Աժ–ում ՝ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց և տրվեց դրական եզրակացություն, սակայն ինձ վարչապետի աշխատակզամից դիմել են, որ հարցը ևս մեկ անգամ քննարկվի՝ վարչապետի գլխավորությամբ»,–ասել է Հայկ Սարգսյանը՝ նշելով, որ դա էր պատճառը, որ նախագիծը չի ներառվել այսօրվա նիստի օրակարգում։
Նա նշել է, որ նախագիծը քառօրյայի օրակարգում չներառելը եղել է իր նախաձեռնությունը, որպեսզի այն ևս մեկ անգամ քննարկվի վարչապետի մասնակցությամբ, երբ վերջինս կվերադառնա Ֆրանսիայից։ Հայկ Սարգսյանը չընդունեց լրագրողների դիտարկումը, թե կառավարությունը փորձում է խոչընդոտել նախագծի ընդունմանը։
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանը պատասխանել է Սամվել Շահրամանյանին
Իրենց ձեռնտու հատվածների վրա են կենտրոնանում, երեկ էլ մի չորս անգամ ասել եմ, որ շատերը կռվել են, իրենց կյանքն են զոհել։...
Ադրբեջանական կողմի կեցվածքը խիստ մտահոգիչ է. Սիմոնյան
Արդեն երրորդ ամիսն է սկսվում, որ մեր առաջարկը որևէ արձագանք չունի, և ադրբեջանական կողմի կեցվածքը խիստ մտահոգիչ է: Դրա մա...
ԱԳ փոխնախարարը` ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մասին
Հայաստանի կառավարությունը առաջարկում է կողմ քվեարկել «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթա...
Պեսկովն` ԱԺ-ի կողմից ԵՄ-ին անդամակցության օրինագծի ընդունման մասին
Հայաստանի խորհրդարանի որոշումը Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ երկրի ինքնիշխան իրավունքն է: Այս մասին ճեպազրույցի...