Ինչպես է տեղի ունեցել Փաշինյանի և ԱՄՆ փոխնախագահի հետ հանդիպումը
Սպիտակ տանը ի սկզբանե հանդիպումներ նախատեսված չէին, և ես, այո՛, ԱՄՆ փոխնախագահի հետ հանդիպել եմ. դա եղել է իմ այցի վերջին օրվա վերջին իրադարձությունը։ Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին։
«Հընթացս ես այնտեղ էի գնացել ազգային նախաճաշի աղոթքին մասնակցելու միջոցառմանը և կրոնական ազատության հարցերով գագաթնաժողովին մասնակցելու համար։ Հընթացս այդպիսի գաղափար առաջացավ, և կազմակերպվեց հանդիպումը չնախատեսված կարգով, և տեղի է ունեցել հանդիպումը, այն բավականին երկար է տևել, տեղի է ունեցել 1+3 ձևաչափով, այսինքն դա՝ տետ ա տետ խոսակցություն չի եղել: Պատվիրակության անդամներից մասնակցել են հանդիպմանը՝ մեր կողմից՝ դեսպանը ԱՄՆ-ում, Կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետը, իմ մամուլի խոսնակը։ Հանգամանալից և մանրամասն խոսակցություն է տեղի ունեցել, և ընդ որում՝ տեղի է ունեցել շատ իրենց համար խառը միջավայրում։ Եվ մենք բարձր ենք գնահատում, որ այդ պայմաններում երկուստեք ձևավորվել է հընթացս հետաքրքրությունը նման հանդիպում անցկացնելու, և տեղի է ունեցել: Ես գնահատում եմ շատ կարևոր և շատ արդյունավետ։ Հանդիպման նկատմամբ փոխադարձ հետաքրքրությունը նշանակում է, որ մեր հարաբերություններում կա դինամիկա, այդ դինամիկան պետք է պահել և զարգացնել։ Ես ուզում եմ ո՛չ նեգատիվով ծայրահեղության մեջ ընկնենք, ո՛չ պոզիտիվով ծայրահեղության մեջ ընկնենք, վերաբերվենք որպես աշխատանք, որն արվում է, և պետք է ավելի լավ և ավելի հետևողական շարունակենք անել»,- ասել է վարչապետը։
Հիշեցնենք, որ Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր։
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանը պատասխանել է Սամվել Շահրամանյանին
Իրենց ձեռնտու հատվածների վրա են կենտրոնանում, երեկ էլ մի չորս անգամ ասել եմ, որ շատերը կռվել են, իրենց կյանքն են զոհել։...
Պեսկովն` ԱԺ-ի կողմից ԵՄ-ին անդամակցության օրինագծի ընդունման մասին
Հայաստանի խորհրդարանի որոշումը Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ երկրի ինքնիշխան իրավունքն է: Այս մասին ճեպազրույցի...
Ադրբեջանական կողմի կեցվածքը խիստ մտահոգիչ է. Սիմոնյան
Արդեն երրորդ ամիսն է սկսվում, որ մեր առաջարկը որևէ արձագանք չունի, և ադրբեջանական կողմի կեցվածքը խիստ մտահոգիչ է: Դրա մա...
Հայկ Սարգսյանը` բուքմեյքերական ընկերությունների մասին
«Ինձ վարչապետի աշխատակզամից դիմել են, որպեսզի նախագիծը ևս մեկ անգամ քննարկվի՝ վարչապետի գլխավորությամբ»։ Այս մասին այսօր...