Գրել են՝ 74 մլն եկամուտ ունեմ, բայց դրանից 42-ը հիփոթեքային վարկ է. Գրիգորյան
Մարդը կարդում է հոդվածի վերնագիրը՝ «Ուրիշի տանն ապրող փոխքաղաքապետը և նրա տարեկան 74 միլիոն եկամուտը», եւ շատ ժամանակ հոդվածը չի բացում ու չի տեսնում, որ այդ 74-ից, 42-ը հիպոթեքային վարկ է, այսինքն դա պարտավորություն է, ոչ թե եկամուտ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 11-ին, Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով իր մասին լրատվամիջոցներից մեկում տպագրված հոդվածին:
«Այսինքն ես ու իմ կինը հիմա ունենք վարկ, որն ամեն ամիս մենք սպասարկում ենք: Այսինքն դա եկամուտ չի, դա պարտք է:
Ինչ վերաբերում է ուրիշի տանը ապրելուն, այնպիսի տպավորություն է, ինչ-որ մեկի կամքին հակառակ կամ իրենից անհայտ հանգամանքներում մտնել իր տանը ապրում եմ։ Փաստացի իրավիճակը հետևյալն է, ես հիմա չեմ բնակվում իմ հաշվառման հասցեում: Փաստացի դա վարձակալական հարաբերություններ են, որոնց համար վճարվում է համապատասխան հարկ: Բայց փաստ չի, որ չեն լինի մարդիկ, որ հիմա կասեն՝ սա այն փոխքաղաքապետն է, որ տարեկան 74 միլիոն եկամուտ ունի, ուրիշի տանն էլ ապրում է, ըստ երևույթին, այդպես թաքուն մտել ապրում է: դե ի՞նչ ասեմ»,-ասել է նա՝ հավելելով, որ իմ տարեկան հայտարարագրում բոլոր եկամուտները, որոնք ինքն ստանում է, ամբողջը արտացոլված է։
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանը պատասխանել է Սամվել Շահրամանյանին
Իրենց ձեռնտու հատվածների վրա են կենտրոնանում, երեկ էլ մի չորս անգամ ասել եմ, որ շատերը կռվել են, իրենց կյանքն են զոհել։...
Պեսկովն` ԱԺ-ի կողմից ԵՄ-ին անդամակցության օրինագծի ընդունման մասին
Հայաստանի խորհրդարանի որոշումը Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ երկրի ինքնիշխան իրավունքն է: Այս մասին ճեպազրույցի...
Ադրբեջանական կողմի կեցվածքը խիստ մտահոգիչ է. Սիմոնյան
Արդեն երրորդ ամիսն է սկսվում, որ մեր առաջարկը որևէ արձագանք չունի, և ադրբեջանական կողմի կեցվածքը խիստ մտահոգիչ է: Դրա մա...
Հայկ Սարգսյանը` բուքմեյքերական ընկերությունների մասին
«Ինձ վարչապետի աշխատակզամից դիմել են, որպեսզի նախագիծը ևս մեկ անգամ քննարկվի՝ վարչապետի գլխավորությամբ»։ Այս մասին այսօր...