Գերիների մասին բարձր խոսել ու վայ-վույ անել պետք չէ. ՔՊ-ական պատգամավոր
ԵՄ-ին անդամակցելու հարցում իշխանությունը որևէ հույս չի տվել, քայլեր են արվել ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման հարցով։ Իշխանությունը շատ զուսպ է արտահայտվել, այն շատ երկարաժամկետ գործընթաց է՝ վիզաների ազատականացում, ազատ առևտրի համաձայնագիր, պետք է լուրջ չափանիշներին բավարարենք, որ այդ փուլը գա։ Այս մասին 24News-ի հետ զրույցում նշել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։
«Քվեարկելուց հետո՝ առավոտյան, ԵՄ-ում չենք հայտնվելու, խնդրում եմ՝ հասարակությունը մեղմի ակնկալիքները, ընկալի, որ պետք է փորձենք հասնել տեղ», - ընդգծել է պատգամավորը։
Անդրադառնալով Բաքվում ընթացող կեղծ դատավարություններին՝ Ջուլհակյանը հայտնել է, որ իշխանությունն իր անելիքն անում է, սա այն թեման չէ, որ շատ խոսվի, բարձրաձայնվի։
«Ամեն հարցում չէ, որ հայտարարությունը օգտակար է, պետք է հասկանալ՝ ինչ արդյունք է տալու։ Որևէ հանդիպում, որ ՀՀ իշխանության ներկայացուցիչները ունենում են, չի անցնում առանց գերիների հարցի, բավարար աշխատանք է տարվում, անտեղի են քննադատությունները։ Գերիների մասին բարձր խոսել ու վայ - վույ անել պետք չէ, մեր աշխատանքը վատ չեմ գնահատում»։
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանը պատասխանել է Սամվել Շահրամանյանին
Իրենց ձեռնտու հատվածների վրա են կենտրոնանում, երեկ էլ մի չորս անգամ ասել եմ, որ շատերը կռվել են, իրենց կյանքն են զոհել։...
Պեսկովն` ԱԺ-ի կողմից ԵՄ-ին անդամակցության օրինագծի ընդունման մասին
Հայաստանի խորհրդարանի որոշումը Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ երկրի ինքնիշխան իրավունքն է: Այս մասին ճեպազրույցի...
Ադրբեջանական կողմի կեցվածքը խիստ մտահոգիչ է. Սիմոնյան
Արդեն երրորդ ամիսն է սկսվում, որ մեր առաջարկը որևէ արձագանք չունի, և ադրբեջանական կողմի կեցվածքը խիստ մտահոգիչ է: Դրա մա...
Հայկ Սարգսյանը` բուքմեյքերական ընկերությունների մասին
«Ինձ վարչապետի աշխատակզամից դիմել են, որպեսզի նախագիծը ևս մեկ անգամ քննարկվի՝ վարչապետի գլխավորությամբ»։ Այս մասին այսօր...