Ալիևը ստորագրեց «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի մասին համաձայնագիրը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հավանություն է տվել Ադրբեջանի և Ռուսաստանի միջև «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի մասին համաձայնագրին, երեքշաբթի հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը։
«Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքով տարանցիկ բեռնափոխադրումների զարգացման նպատակով Ադրբեջանի կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև համագործակցության վերաբերյալ համաձայնագրի հաստատման մասին», - ասվում է հաղորդագրության մեջ:
Այս համաձայնագրի նպատակը, որը սահմանում է երկաթուղային ենթակառուցվածքների և տարանցիկ փոխադրումների զարգացման ոլորտում համագործակցության պայմանները, տրանսպորտային կապերի արդյունավետության բարձրացումն է և «Հյուսիս-հարավ»-ի արևմտյան երթուղու ներուժի բարձրացումը։
Համաձայնագիրը կխթանի երկաթուղով բեռնափոխադրումների ծավալների ավելացումը և կապահովի երթևեկության ծավալների աճի տեմպերի և երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի զարգացման միջև հավասարակշռությունը։

Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանը պատասխանել է Սամվել Շահրամանյանին
Իրենց ձեռնտու հատվածների վրա են կենտրոնանում, երեկ էլ մի չորս անգամ ասել եմ, որ շատերը կռվել են, իրենց կյանքն են զոհել։...
Պեսկովն` ԱԺ-ի կողմից ԵՄ-ին անդամակցության օրինագծի ընդունման մասին
Հայաստանի խորհրդարանի որոշումը Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ երկրի ինքնիշխան իրավունքն է: Այս մասին ճեպազրույցի...
Ադրբեջանական կողմի կեցվածքը խիստ մտահոգիչ է. Սիմոնյան
Արդեն երրորդ ամիսն է սկսվում, որ մեր առաջարկը որևէ արձագանք չունի, և ադրբեջանական կողմի կեցվածքը խիստ մտահոգիչ է: Դրա մա...
Հայկ Սարգսյանը` բուքմեյքերական ընկերությունների մասին
«Ինձ վարչապետի աշխատակզամից դիմել են, որպեսզի նախագիծը ևս մեկ անգամ քննարկվի՝ վարչապետի գլխավորությամբ»։ Այս մասին այսօր...