Փեզեշքիանը սպառնացել է ԱՄՆ-ին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մի կողմից ասում է, որ ցանկանում է Իրանի հետ բանակցություններ վարել, մյուս կողմից դավեր է նյութում մեր երկրի դեմ, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Թրամփն անընդհատ ասում է, թե պատրաստ է բանակցել Իրանի հետ, մինույն ժամանակ հակաիրանական հրամանագրեր է ստորագրում։ ԱՄՆ կարող է միայն երազել Իրանին ծնկի բերելու մասին»,- ասել է Փեզեշքիանը՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-ամյակին նվիրված տոնական արարողության ժամանակ։ Նրա ելույթն ուղիղ եթերում հեռարձակել է IRIB հեռուտաալիքը։
Իրանի նախագահի խոսքով՝ իրանցիները միակամ են՝ դիմակայելու ոչ բարեկամ երկրների կողմից երկրի դեմ հյուսվող դավերին։
«Թշնամին փորձում է պառակտում մտցնել իրանական հասարակության մեջ՝ մտայնություն ունենալով, թե դա իրեն կօգնի իրագործել իր հակաիրանական ծրագրերը։ Աստծո հանդեպ հավատով և միասնությամբ մենք դուրս կգանք այս ճգնաժամից»,- ասել է Փեզեշքիանը։
Նշենք, որ փետրվարի 4-ին Թրամփը հրաման է ստորագրել Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից առավելագույն ճնշում բանեցնելու մասին, ինչը ենթադրում է Վաշինգտոնի կողմից կոնկրետ քայլեր՝ իրանական նավթի արտահանումը կրճատելու ուղղությամբ։ Միևնույն ժամանակ Թրամփը հայտարարել էր, որ հնաարավոր է համարում Իրանի հետ «գործարքի» կնքումը և այդ նպատակով Իրանի նախագահ Փեզեշքիանի հետ հանդիպումը։ Իրանական կողմը սա անիրագործելի է համարում՝ նշելով, որ ճնշումների ու սպառնալիքների պայմաններում ԱՄՆ-ի հետ բանակցելը կնշանակի Իրանի կողմից դիրքերի զիջում, նույնիսկ «կապիտուլյացիա»։
Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին պաշտոնապես հայտարարել էր, որ Թեհրանի նկատմամբ ճնշումներ բանեցնելու ԱՄՆ-ի այս նոր փորձը անխուսափելիորեն տապալվելու է։ Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն իր հերթին հայտարարել էր, որ ամերիկյան կողմից պատժամիջոցների ու սպառնալիքների առկայության դեպքում ինքն անհնար է համարում ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական կողմի կեցվածքը խիստ մտահոգիչ է. Սիմոնյան
Արդեն երրորդ ամիսն է սկսվում, որ մեր առաջարկը որևէ արձագանք չունի, և ադրբեջանական կողմի կեցվածքը խիստ մտահոգիչ է: Դրա մա...
Հայկ Սարգսյանը` բուքմեյքերական ընկերությունների մասին
«Ինձ վարչապետի աշխատակզամից դիմել են, որպեսզի նախագիծը ևս մեկ անգամ քննարկվի՝ վարչապետի գլխավորությամբ»։ Այս մասին այսօր...
ԱԳ փոխնախարարը` ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մասին
Հայաստանի կառավարությունը առաջարկում է կողմ քվեարկել «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթա...
Ալեն Սիմոնյանը պատասխանել է Սամվել Շահրամանյանին
Իրենց ձեռնտու հատվածների վրա են կենտրոնանում, երեկ էլ մի չորս անգամ ասել եմ, որ շատերը կռվել են, իրենց կյանքն են զոհել։...