Նոր փոփոխություններ առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերի համար
Ներքին գործերի նախարարի հրամանով կատարվել են փոփոխություններ՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերի ձեռքբերման ընթացակարգում։
Առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերի աճուրդը 2024 թվականի դեկտեմբերի 14-ից իրականացվում է առանց աճուրդի լոտերի ընտրության։ Մասնավորապես՝ գնային յուրաքանչյուր խմբից չորսական համարանիշեր այլևս չեն ընտրվի աճուրդի համար. աճուրդային կարգով հնարավոր կլինի խաղարկել ցանկացած համարանիշ և ձեռք բերել յուրաքանչյուր աճուրդի ժամանակ։
ՆԳՆ բարեփոխումների հիմքում քաղաքացիների համար առավել թափանցիկ, հաշվետվողական ու հասանելի ծառայությունների մատուցումն է՝ համակարգն առավելագույնս համապատասխանեցնելով քաղաքացիակենտրոն կառավարման սկզբունքներին։
Նմանատիպ հոդվածներ
Կոտրել են Երևանի քաղաքապետարանի պատուհանները
Հունվար ամսվա ընթացքում և փետրվարի 7-ի ժամը 00։30-ից միչև 05։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կոտրել է Արգիշտի 1...
Լարված իրավիճակ Հաղթանակ թաղամասում. քաղաքացիները ճանապարհ են փակել
Լարված իրավիճակ է ստեղծվել Հաղթանակ թաղամասում, քաղաքացիները փակել են ճանապարհը, պահանջում են իրենց խնդիրների լուծում:Բն...
Խոշոր տուգանքներ` էլեկտրական մեքենաները պահեստամասերի վերածելու համար
Կառավարությունը նախատեսում է խստացնել էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծման վերահսկողությունը և բացառել...
ԶՊՄԿ-ն զիջումների է գնում. հայտարարություն
ԶՊՄԿ-ն խոստանում է, որ ընդհանուր աշխատավարձային ֆոնդը կավելանա միջինը 20%-ով. նոր աշխատավարձային համակարգը հիմնական արտա...