Ես երազում էի այդ մասին. Լուկաշենկո
Բելառուսում հունվարի 26-ին կայացած նախագահական ընտրություններն անցել են հանգիստ ու խաղաղ, սա վկայում է այն մասին, որ իշխանությունները հաշվի են առել նախկին սխալները։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է պետության ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն:
«Անցած ընտրությունները վկայում են, որ մենք եզրակացություններ ենք արել մեր սխալներից... Մենք լավ աշխատանք ենք կատարել մեր սխալները շտկելու ուղղությամբ», - ասել է Լուկաշենկոն։
Նրա խոսքով՝ անցած ընտրությունները ընդհանուր ձեռքբերում էին. «Մենք ընտրությունները անցկացրինք այնպես, ինչպես ոչ մի տեղ չեն անցկացնում: Ես երազում էի այդ մասին, դա տեղի ունեցավ՝ հանգիստ, խաղաղ: Մարդիկ եկան և հաճելիորեն զարմացրեցին բոլորին, ովքեր եկել էին ընտրություններին հետևելու»:
Ավելի վաղ Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Իգոր Կարպենկոն հայտնել էր, որ նախագահական ընտրություններում հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ստանալով ձայների 86,82%-ը։ Նա երկիրը ղեկավարում է 1994-ից ի վեր:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական կողմի կեցվածքը խիստ մտահոգիչ է. Սիմոնյան
Արդեն երրորդ ամիսն է սկսվում, որ մեր առաջարկը որևէ արձագանք չունի, և ադրբեջանական կողմի կեցվածքը խիստ մտահոգիչ է: Դրա մա...
Հայկ Սարգսյանը` բուքմեյքերական ընկերությունների մասին
«Ինձ վարչապետի աշխատակզամից դիմել են, որպեսզի նախագիծը ևս մեկ անգամ քննարկվի՝ վարչապետի գլխավորությամբ»։ Այս մասին այսօր...
Ալեն Սիմոնյանը պատասխանել է Սամվել Շահրամանյանին
Իրենց ձեռնտու հատվածների վրա են կենտրոնանում, երեկ էլ մի չորս անգամ ասել եմ, որ շատերը կռվել են, իրենց կյանքն են զոհել։...
Զելենսկին հայտնել է` ովքեր են սպանել Արմեն Սարգսյանին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Մոսկվայում «Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանի սպանության հե...