Ավինյանը՝ տրանսպորտում տեղի ունեցած խուլիգանական դեպքի մասին
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում անդրադարձ է եղել հանրային տրանսպորտում խուլիգանական դեպքերին։ Զեկուցվել է, որ ուրբաթ օրը ուղևորը վթարային մուրճով հարվածել ու կոտրել է ավտոբուսի ապակին։
«Շատ ցավալի է, որ նման դեպքեր ունենք։ Կարծում եմ՝ ընկալում պետք է լինի, որ այդ ավտոբուսները, հանրային տրանսպորտը բոլորիս սեփականությունն է։ Ու եթե մենք մեր սեփականության նկատմամբ այդպիսի վերաբերմունք ունենք, համապատասխան արձագանք պետք է լինի»,- ասել է Քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքելով կատարվածին։
Նա նաև նշել է, որ շատ վարորդներ համբերատար իրենց աշխատանքը կատարում են, չնայած այս օրերին տեղ-տեղ հնարավոր է, որ իրենց նյարդերը տեղի տան։
«Ես խնդրում եմ մեր վարորդներին մնալ հանգիստ, կատարել իրենց աշխատանքը, չտրվել սադրանքներին»,- ասել է Ավինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Իսկական դժոխք կսկսվի․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի մասին համաձայնագիրը պետք է չեղյալ հայտարարվ...
Փաշինյանը՝ հնարավոր էսկալացիաների և հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին
Ադրբեջանի Հանրապետության պաշտոնական քարոզչությունը ավելի ու ավելի շատ է կենտրոնանում այն թեզի վրա, թե Հայաստանը սպառազին...
Տեղի է ունեցել Թրամփի և Պուտինի հեռախոսազրույցը
Թրամփը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ։ Այս մասին&...
Մոսկվան դեմ է ՀՀ-ի և Բաքվի հապճեպ և վերջնական որոշումներին․ Գալուզին
Մոսկվան կողմ է, որ Հայաստանն ու Ադրբեջանը` երկրներ, որոնք հետ մեզ դաշնակցային հարաբերություններ ունեն, խաղաղության այնպի...