Ինչ է առաջարկել Նիկոլ Փաշինյանը 30 հազար դոլար տուգանք ունեցող տաքսու վարորդին
Երեկ ավտոբուսի կանգառում մի տաքսու վարորդ մոտեցավ եւ ասաց, որ «30 հազար դոլարի» չվճարած տուգանքներ ունի եւ ակնկալում է, որ անհույս վարկերի նման մի ծրագիր էլ իրենց համար անենք, Facebook-ում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Իրեն անկեղծ ասացի, որ հիշում եմ, որ 2018թ. տուգանքների համաներումը դուր չեկավ շատ վարորդների, ովքեր տուգանքները պարտաճանաչ վճարել են եւ մի տեսակ մեղավոր դուրս եկանք նրանց առաջ:
Բայց ինձ մոտեցած տաքսու վարորդն ասում էր, թե իր վիճակում շատ մարդիկ կան և հիմնականում տաքսու վարորդներ: Ամեն դեպքում, սա էլ մտածելու թեմա է, բայց այստեղ հարկավոր է նաեւ պարտաճանաչ վճարած վարորդների ըմբռնումը:
Իհարկե, ինչպես անհույս վարկերի դեպքում, այս դեպքում էլ խոսքը կարող է վերաբերվել միայն մի քանի տարվա վաղեմության տուգանքներին ու ոչ թե համաներման, այլ սպիտակ դաշտում աշխատելու եւ կամաց-կամաց, այդ թվում եկամտային հարկի կամ տուրքերի նվազեցումներով վճարելու եղանակով: Մտածենք»,-գրել է Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին հայտարարել է, թե երբ պատրաստ կլինի պատերազմի ավարտին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս տարի թույլ կտա Ռուսաստանի հետ հակամարտությունը դադարեցնել այս տարի։ Այդ մասին...
ԱԱԾ–ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպման մասին
ՀՀ ԱԱԾ–ն հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի հետ հանդիպման մանրամասների մասին: Կարծիքներ են փոխանակվել անհայտ կորած անձ...
Եթե չկատարվի Իսրայելի պահանջը, Գազայում նորից կվերսկսվի ռազմական գործողությունները. Նեթանյահու
Իսրայելական բանակը կվերսկսի ինտենսիվ ռազմական գործողությունները Գազայի հատվածում, եթե պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը մինչև փ...
Հայաստանի պետական պարտքը ավելի քան 12 մլրդ դոլար է. Գևորգ Պապոյանը մոլորեցնում է հանրությանը
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութում արձագանքելով...