Կարծում ենք, որ դա թյուրիմացություն է. Պեսկով
Կրեմլն ափսոսում է Բաքվում Ռուսական տան փակման կապակցությամբ, դա համարում է թյուրիմացություն և հույս ունի կարգավորել իրավիճակը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ափսոսում ենք այդ կապակցությամբ։ Կարծում ենք, որ դա թյուրիմացություն է, որը կհաջողվի կարգավորել», - նշել է նա։
Պեսկովը միաժամանակ նշել է, որ հաստատության աշխատանքի հարցը Մոսկվան Բաքվի գործընկերների հետ կքննարկի տարբեր մակարդակներով, հնարավոր է՝ նաև բարձրագույն: Կողմերը կլուծեն ստեղծված իրավիճակը՝ առաջնորդվելով բարի հարաբերություններով, հավելել է նա։
Ավելի վաղ «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար Եվգենի Պրիմակովը հայտարարել էր, որ Ադրբեջանի իշխանությունները, իրավաբանական գրանցման բացակայության պատճառով, պահանջել են փակել Բաքվում գործող Ռուսական տունը։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին հայտնել է` ովքեր են սպանել Արմեն Սարգսյանին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Մոսկվայում «Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանի սպանության հե...
Ջալալ Հարությունյանը դատապարտվեց ազատազրկման
Արղցախի ՊԲ նախկին նախարար Ջալալ Հարությունյանը դատապարտվեց ազատազրկման՝ 5,5 տարի ժամկետով:Հունվարի 15–ին Սյունիքի մարզի...
Իրանի դեսպանը` Փաշինյանի հայտարարության մասին
Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ չէ տարածաշրջանային ճանապարհների ապաշրջափակմանն այն դեպքում, եթե դա այն իրականացվում...
Թարգմանիչը սխալ է թարգմանում. մանրամասներ` Ռուբեն Վարդանյանի դատից
Բաքվի զինվորական դատարանը երեկ շարունակել է Ռուբեն Վարդանյանի և Արցախի մյուս պաշտոնյաների գործի քննությունը: Վարդանյանի...