Իրանի դեսպանը` Փաշինյանի հայտարարության մասին
Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ չէ տարածաշրջանային ճանապարհների ապաշրջափակմանն այն դեպքում, եթե դա այն իրականացվում է երկրների ազգային և տարածքային ինքնիշխանության, իրավազորության ներքո։ Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձի կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
«Կողմ ենք Հայաստանի տարածքում ճանապարհների ապաշրջափակմանը, սակայն այն պետք է իրականացվի երկրների իրավազորության պահպանման, տարածքային ամբողջականությունը հարգելու հիման վրա։ Մենք դեմ ենք ցանկացած ճանապարհի, որն իր մեջ կներառի միջանցքի տրամաբանություն»,- շեշտել է դեսպան Սոբհանին։
Դեսպանը մանրամասնել է՝ Ադրբեջանը նախկինում ունեցել է Իրանի տարածքով դեպի Նախիջևան հաղորդակցություն, 2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանն ավելի է մոտեցել Իրանի և Հայաստանին սահմանին։ Նրա խոսքով՝ նախկին բեռնափոխադրման երթուղին համեմատաբար ավելի երկար էր, ուստի ներկայացվեց հետևյալ գաղափարը` Ադրբեջանն այդ երթուղու մեծ մասն անցնի հենց իր տարածքով, մնացած մասը՝ ՀՀ–ի և Իրանի սահմանի մոտ տարածքով։
«Մենք ադրբեջանական կողմին առաջարկեցինք, որ նոր կետով շարունակեն իրենց բեռնափոխադրումները դեպի Նախիջևան։ Երբ ավարտվեն ճանապարհաշինական աշխատանքները, ադրբեջանական մեքենաները կարող են այդ ճանապարհով հասնել Նախիջևան, որի երկարությունը 50 կմ է»,- նշել է դեսպանը։
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերին, որ Հայաստանն Ադրբեջանին իր տարածքով անցում է առաջարկում դեպի Նախիջևան այն նույն պայմաններով, ինչպես և Իրանը, դեսպանը նշել է՝ այն երթուղին, որ անցնում է Իրանի տարածքով, ամբողջությամբ Իրանի իրավազորության, տարածքային ինքնիշխանության ներքո է, մաքսային կանոնակարգումներն արվում են Իրանի օրենսդրությանը համապատասխան։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին հայտնել է` ովքեր են սպանել Արմեն Սարգսյանին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Մոսկվայում «Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանի սպանության հե...
Դա Ավինյանի հոր համար չէ. Գագիկ Մելքոնյան
Այն ժամանակ, երբ Ռուսաստանում դոլարն արժեր 30 ռուբլի, տրանսպորտի ուղեվարձը մեկ դոլար արժեր, մինչեւ հիմա էլ այդպես է մնաց...
Թարգմանիչը սխալ է թարգմանում. մանրամասներ` Ռուբեն Վարդանյանի դատից
Բաքվի զինվորական դատարանը երեկ շարունակել է Ռուբեն Վարդանյանի և Արցախի մյուս պաշտոնյաների գործի քննությունը: Վարդանյանի...
Դեսպանությունների էջերում Սյունիքի մարզը նշված է կարմիր գծով. զբոսաշրջային կոմիտեի նախագահ
ՀՀ ԱԳՆ գրություն ենք ուղարկել, որ աշխատանքներ տանեն միջազգային կայքերից Սյունիքի վերաբերյալ վտանգավորության կարմիր գծերը...