Այլ անձանց տվյալներով վարկեր է ձևակերպել և գումար հափշտակել
Փետրվարի 6-ին Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Մալիշկա գյուղի 25-ամյա բնակիչը համակարգչային հափշտակություն է կատարել։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ նա նախկինում լինելով ընկերություններից մեկի աշխատակից՝ զբաղվել է արևային կայանների վաճառքի և տեղադրման ծառայությունների մատուցմամբ և տիրապետել ընկերության շահառուների անձնագրային տվյալներին: Աշխատանքից ազատվելուց հետո 2024 թ. դեկտեմբեր ու 2025 թ. հունվար ամիսներին, սպասարկում իրականացնելու կեղծ պատրվակով, այցելել է ընկերության շահառու՝ իր հինգ համագյուղացիների բնակության հասցեներ, լուսանկարել դեմքերը, այնուհետև նրանց անձնագրային տվյալներով բացել է բջջային հավելվածի դրամապանակներ ու ձևակերպել վարկեր՝ հափշտակելով ընդհանուր 1 միլիոն 860 հազար դրամ:
25-ամյա երիտասարդը հրավիրվել է մարզային վարչություն և խոստովանել արարքը:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն:
Նմանատիպ հոդվածներ
Հարբած, ոչ ադեկվատ խոսել է. Սարո Լալայանի կինն` ամուսնու արարքի մասին. «Հրապարակ»
Մամուլում երեկ լուր տարածվեց, թե ՀՀ քաղաքացի, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ Սարո Լալայանի սոցիալական քարտը Միգր...
ԶՊՄԿ-ից աշխատակիցների են ազատել
ԶՊՄԿ–ն սկսել է անօրինական գործողությունների և արտադրության սաբոտաժը հրահրող և կազմակերպող մասնակիցների աշխատանքային պայմ...
Որքան զբոսաշրջիկ է նախորդ տարի այցելել Հայաստան
2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետություն այցելել է 2 208 179 զբոսաշրջիկ։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց Զբոսաշր...
Դատարանը սնանկ է ճանաչել Գրիգորի Լեպսի ընկերությունը
Մոսկվայի արբիտրաժային դատարանը սնանկ է ճանաչել «ГЛ Кейтеринг» ընկերությունը, որը պատկանում է երգիչ Գրիգորի Լեպսին: Այս մ...