Մեր միջև սահմանը շատ հստակ է․ Մեհդի Սոբհանի
Հայաստանի և Ադրբեջանի միջև իրականացվող սահմանազատման գործընթացը չի կարող ազդել Հայաստան-Իրան սահմանների վրա։ Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձի կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտնել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
«Մեր և Հայաստանի միջև սահմանը շատ հստակ է։ Այն երկխոսությունները, որ իրականացվում են Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ պետական սահմանի հստակեցման ուղղությամբ, որևէ կերպ չեն կարող ազդել Հայաստան-Իրան սահմանների վրա»,- ընդգծել է դեսպանը։
Իրանը կարծում է, որ սահմանազատման գործընթացը նոր քայլ է տարածաշրջանում խաղաղության հասնելու համար։ Դեսպանը շեշտել է՝ դրա հիմքում Ալմա Աթայի հռչակագիրն ու միջազգային կանոնակարգերն են։
Պաշտոնական Թեհրանը համոզված է՝ եթե գործընթացն իրականացվում է նշված սկզբունքների համաձայն, ապա այն կնպաստի անվտանգության և խաղաղության ապահովմանը։
Հիշեցնենք` 2024 թվականի ապրիլին հայտնի դարձավ, որ Հայաստանի և Ադրբեջանի պետական հանձնաժողովները պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից (Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր հատվածներում):
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին հայտնել է` ովքեր են սպանել Արմեն Սարգսյանին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Մոսկվայում «Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանի սպանության հե...
Դա Ավինյանի հոր համար չէ. Գագիկ Մելքոնյան
Այն ժամանակ, երբ Ռուսաստանում դոլարն արժեր 30 ռուբլի, տրանսպորտի ուղեվարձը մեկ դոլար արժեր, մինչեւ հիմա էլ այդպես է մնաց...
Ջալալ Հարությունյանը դատապարտվեց ազատազրկման
Արղցախի ՊԲ նախկին նախարար Ջալալ Հարությունյանը դատապարտվեց ազատազրկման՝ 5,5 տարի ժամկետով:Հունվարի 15–ին Սյունիքի մարզի...
Իրանի դեսպանը` Փաշինյանի հայտարարության մասին
Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ չէ տարածաշրջանային ճանապարհների ապաշրջափակմանն այն դեպքում, եթե դա այն իրականացվում...