Հիմարություն է՝ մի քանի անգամ կրկնել նույն սխալը․ Իրանի դեսպան
Ապացուցվել է, որ այդ քաղաքականությունը միշտ իր հակառակ ազդեցությունն է ունեցել, և ԱՄՆ-ն այդ հարցում պարտվել է: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հյտնել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած հրամանագրին, որով խստացվում է Իրանի նկատմամբ տնտեսական, քաղաքական առևտրային ճնշումը:
«Եթե նրանք որդեգրեն առավելագույն ճնշման քաղաքականություն, մենք էլ առավելագույն դիմադրության քաղաքականություն կորդեգրենք: Մենք շատ մանրակրկիտ հետևում ու մոնիթորինգ ենք անում ԱՄՆ նորընտիր կառավարության որդեգրած քաղաքականությանը, ուստի այդ հարցում շատ զգոն ենք: Հիմարություն է՝ մի քանի անգամ կրկնել նույն սխալը ու ենթադրել, որ ամեն անգամ այն կարող է այլ արդյունք տալ: Գիտեք, որ ամենախիստ պատժամիջոցները կիրառվել են Իրանի միջուկային ու հրթիռային արդյունաբերության մեջ, բայց մենք այդ ոլորտներում լուրջ ձեռքբերումներ ենք արձանագրել»,- ասել է նա:
Անդրադառնալով հարցին, թե այդ քաղաքականությունը ինչպես կարող է ազդել ՀՀ-Իրան հարաբերությունների վրա՝ հաշվի առնելով, որ վերջերս Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև ստորագրվել է ռազմավարական համագործակցության պայմանագիր, դեսպանը նշել է.
«Այն փաստաթուղթը, որ ստորագրվել է ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև, ավելի թույլ փաստաթուղթ է, քան այն փաստաթուղթը, որը նախկին իշխանությունների ժամանակ է ստորագրվել: Մեզ միշտ հաջողվել է Իրանի և Հայաստանի հարաբերություններն ԱՄՆ-ի կողմից կիրառվող առավելագույն ճնշումների ազդեցությունից հեռու պահել: Շատ կարևոր եմ համարում ընդգծել այն, որ մեր և Հայաստանի իշխանությունների միջև փոխադարձ ըմբռնում և ընկալում կա այս հարցի շուրջ ու մենք խորապես գիտակցում ենք, որ մեր հարաբերություններն իրագործվում են ի շահ մեր երկրների ու ժողովուրդների:
Այս փոխադարձ ըմբուռնումը թույլ է տալիս կառավարել զարգացումները: Ինչ վերաբերում է ՀՀ-ԱՄՆ ստրատեգիական պայմանագրին, ապա ՀՀ իշխանությունները մեզ հստակ ասել են, որ այդ փաստաթուղթը դեմ չէ ՀՀ-Իրան հարաբերություններին, ՀՀ իշխանությունները ընդգծել են, որ չեն ձեռնարկի այնպիսի քայլ, որը կվնասի Իրանի շահերին: ՀՀ-ի ու Իրանի միջև հարաբերությունները ձևավորվել են անկախ ու ազդված չեն այլ երկրներից»:
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին հայտնել է` ովքեր են սպանել Արմեն Սարգսյանին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Մոսկվայում «Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանի սպանության հե...
Դա Ավինյանի հոր համար չէ. Գագիկ Մելքոնյան
Այն ժամանակ, երբ Ռուսաստանում դոլարն արժեր 30 ռուբլի, տրանսպորտի ուղեվարձը մեկ դոլար արժեր, մինչեւ հիմա էլ այդպես է մնաց...
Իրանի դեսպանը` Փաշինյանի հայտարարության մասին
Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ չէ տարածաշրջանային ճանապարհների ապաշրջափակմանն այն դեպքում, եթե դա այն իրականացվում...
Թարգմանիչը սխալ է թարգմանում. մանրամասներ` Ռուբեն Վարդանյանի դատից
Բաքվի զինվորական դատարանը երեկ շարունակել է Ռուբեն Վարդանյանի և Արցախի մյուս պաշտոնյաների գործի քննությունը: Վարդանյանի...