Եթե Իսրայելը չլիներ, Իրանը դա 10 տարի առաջ կունենար. Նեթանյահու
Իրանը կկարողանար միջուկային զենք ունենալ 10 տարի առաջ, եթե Իսրայելը նրան չխանգարեր։ Այս մասին Fox News-ի հարցազրույցում հայտնել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«Կասկած չկա, որ Իրանը պատրաստվում է միջուկային զենք ձեռք բերել։ Նրանք, հավանաբար, այն կունենային 10 տարի առաջ, եթե մենք չձեռնարկեինք տարբեր գործողություններ նրանց զսպելու համար»,- ասել է նա։
«Մենք դանդաղեցրինք նրանց ընթացքը, բայց ամբողջությամբ չխանգարեցինք»,- ավելացրել է Նեթանյահուն։
Axios պորտալը, հղում կատարելով աղբյուրներին, հայտնել է, որ Նեթանյահուն ծրագրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների ընթացքում փորձել համոզել նրան Իսրայելի բանակին մատակարարել զենք, որը կարող է ոչնչացնել Իրանի միջուկային օբյեկտները, որոնք գտնվում են խորը գետնի տակ: Պորտալի զրուցակիցները նշել են, որ նման հարված կարող է հասցվել, եթե Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի դիվանագիտական կարգավորման բանակցությունները ձախողվեն։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին հայտնել է` ովքեր են սպանել Արմեն Սարգսյանին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Մոսկվայում «Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանի սպանության հե...
Դա Ավինյանի հոր համար չէ. Գագիկ Մելքոնյան
Այն ժամանակ, երբ Ռուսաստանում դոլարն արժեր 30 ռուբլի, տրանսպորտի ուղեվարձը մեկ դոլար արժեր, մինչեւ հիմա էլ այդպես է մնաց...
Իրանի դեսպանը` Փաշինյանի հայտարարության մասին
Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ չէ տարածաշրջանային ճանապարհների ապաշրջափակմանն այն դեպքում, եթե դա այն իրականացվում...
Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ են ձերբակալվել. Կոստանյան
Հարգելի՛ գործընկերներ, տեղեկացնում եմ, որ ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ։ Քաղաքապետարանը համագոր...