Տարիներ առաջ ՀՅԴ-ից դուրս եկած Հովիկ Աղազարյանի ավագ որդին միացել հորը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Պարզվում է՝ ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանի ավագ որդին՝ Իվան Աղազարյանը, տարիներ առաջ լքել է Դաշնակցության շարքերը և նույնպես պատրաստվում է անդամակցել հոր և Հակոբ Ասլանյանի հիմնադրած կուսակցությանը՝ ՄԱՍԿ-ին, ինչպես իր կրտսեր եղբայրը` Հովսեփ Աղազարյանը, որը ՔՊ-ից օրեր առաջ հեռանալու դիմում է գրել։
Աղազարյանը լրագրողին ասել է, որ որդիներից ավագը դառնալու է կուսակցության վարչության անդամ, և շեշտել, որ ավագ որդին Դաշնակցությունից հեռացել է իր խնդրանքով․ «Երբ որ Դաշնակցությունը հեղափոխությունից հետո դուրս եկավ կոալիցիայից, մենք՝ որպես մի ընտանիք, նստեցինք և խորհրդակցեցինք, թե ինչ պետք է անել։
Ես ասացի, որ կա՛մ ես պետք է դուրս գամ ՔՊ-ից, կա՛մ ինքը` ՀՅԴ-ից, որովհետեւ այդպես չի կարող լինել: Երբ կոալիցիա էին, դա փոխում էր իրավիճակը, հիմա, երբ քաղաքական տարբեր բարիկադների վրա ենք, կամա թե ակամա, մեր ընտանեկան զրույցները կարող են վերաճել մի իրողության, որ դիսկոմֆորտի զգացում կարող է առաջացնել, հետեւաբար՝ որոշում կայացրինք, որ տղաս պետք է դուրս գա ՀՅԴ-ից»։
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ–ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպման մասին
ՀՀ ԱԱԾ–ն հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի հետ հանդիպման մանրամասների մասին: Կարծիքներ են փոխանակվել անհայտ կորած անձ...
Զելենսկին հայտարարել է, թե երբ պատրաստ կլինի պատերազմի ավարտին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս տարի թույլ կտա Ռուսաստանի հետ հակամարտությունը դադարեցնել այս տարի։ Այդ մասին...
Եթե չկատարվի Իսրայելի պահանջը, Գազայում նորից կվերսկսվի ռազմական գործողությունները. Նեթանյահու
Իսրայելական բանակը կվերսկսի ինտենսիվ ռազմական գործողությունները Գազայի հատվածում, եթե պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը մինչև փ...
Ամեն ինչ կավարտվի 1,5-2 ամսից. Պուտին
Պուտինը Զելենսկիին անվանել է ոչ լեգիտիմ նախագահ խաղաղ բանակցությունների համար. Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ասե...