Ռուսաստանը պատրաստ է բանակցել նրա հետ. Պեսկով
Չնայած Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի լեգիտիմ նախագահը չէ՝ Ռուսաստանը պատրաստ է բանակցել նրա հետ: Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նախօրեին Զելենսկին հայտարարել էր, որ պատրաստ է բանակցել Պուտինի հետ, «եթե դա խաղաղության հասնելու միակ տարբերակն է»:
Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանի հետ բանակցություններին իր պատրաստակամ լինելու մասին Զելենսկու հայտարարությունները կարող են ընկալվել միայն որպես դատարկ խոսքեր՝ հաշվի առնելով, որ նա ստորագրել է Պուտինի հետ բանակացություններն արգելող փաստաթուղթ:
«Պատրաստությունը պետք է հիմնված լինի ինչ-որ բանի վրա, այն չի կարող հիմնված լինել Զելենսկու համար նման բանակցությունների օրենսդրական արգելքի վրա: Ուստի, սա առայժմ անհնար է ընկալել որպես այլ բան, քան դատարկ խոսքեր»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ պատրաստ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների սեղանի շուրջ նստել, եթե դա ուկրաինացիներին խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի։ Զելենսկին այս մասին ասել էր բրիտանացի լրագրող Փիրս Մորգանին տված հարցազրույցում:
«Եթե սա միակ տարբերակն է, որի դեպքում կարող ենք խաղաղության հասնել ուկրաինացիների համար և չկորցնել մարդկանց, իհարկե, մենք կգնանք դրան», - ասել էր Ուկրաինայի նախագահը:
Զելենսկին նաև նշել էր, որ այս դեպքում իր անձնական վերաբերմունքը Ռուսաստանի Դաշնության ղեկավարի նկատմամբ նշանակություն չունի.«Ես նրան թշնամի եմ համարում և, ճիշտն ասած, կարծում եմ, որ նա էլ է ինձ թշնամի համարում»:
Պետության ղեկավարը նաև նշել էր, որ այժմ Ուկրաինան չի կարող վերադարձնել բոլոր տարածքները և «չի կարող կորցնել միլիոնավոր մարդկանց՝ հանուն արդյունքի, որը կարող է և չգալ»։ Նա հավելել էր, որ անհնար է նաև խախտել Սահմանադրությունը և գրավյալ տարածքները ճանաչել որպես ռուսական։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին հայտնել է` ովքեր են սպանել Արմեն Սարգսյանին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Մոսկվայում «Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանի սպանության հե...
Դա Ավինյանի հոր համար չէ. Գագիկ Մելքոնյան
Այն ժամանակ, երբ Ռուսաստանում դոլարն արժեր 30 ռուբլի, տրանսպորտի ուղեվարձը մեկ դոլար արժեր, մինչեւ հիմա էլ այդպես է մնաց...
Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ են ձերբակալվել. Կոստանյան
Հարգելի՛ գործընկերներ, տեղեկացնում եմ, որ ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ։ Քաղաքապետարանը համագործակցո...
Այս գործոնը կբերի մեր երկրում կայունության և խաղաղության. Փաշինյան
Կցանկանայի այս լսարանի ուշադրությունը հրավիրել մի շատ կարևոր թեմայի վրա, որը ժողովրդավարությունն է։ Շատ կարևոր է շեշտել...