Պեսկովը՝ Թրամփի որոշման մասին
Ռուսաստանը մտադիր է շարունակել սերտ հարաբերությունները Իրանի հետ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք մտադիր ենք շարունակել սերտ հարաբերություններն Իրանի հետ, որը մեր գործընկերն է։ Մենք ամենատարբեր ոլորտներում ունենք բազմակողմանի համագործակցություն և կշարունակենք ու կզարգացնենք դրանք», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով Իրանի վրա «առավելագույն ճնշման» քաղաքականությունը վերսկսելու՝ Թրամփի որոշման մասին լրագրողների հարցին:
Փետրվարի 4-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Իրանի դեմ առավելագույն ճնշում գործադրելու մասին՝ միաժամանակ հույս հայտնելով, որ Միացյալ Նահանգները ստիպված չի լինի այն հաճախակի գործադրել: Ի պատասխան, Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ իր երկրի վրա «առավելագույն ճնշման»՝ Դոնալդ Թրամփի կողմից առաջարկվող քաղաքականությունը ձախողված է:
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին հայտնել է` ովքեր են սպանել Արմեն Սարգսյանին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Մոսկվայում «Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանի սպանության հե...
Դա Ավինյանի հոր համար չէ. Գագիկ Մելքոնյան
Այն ժամանակ, երբ Ռուսաստանում դոլարն արժեր 30 ռուբլի, տրանսպորտի ուղեվարձը մեկ դոլար արժեր, մինչեւ հիմա էլ այդպես է մնաց...
Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ են ձերբակալվել. Կոստանյան
Հարգելի՛ գործընկերներ, տեղեկացնում եմ, որ ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ։ Քաղաքապետարանը համագոր...
Այս գործոնը կբերի մեր երկրում կայունության և խաղաղության. Փաշինյան
Կցանկանայի այս լսարանի ուշադրությունը հրավիրել մի շատ կարևոր թեմայի վրա, որը ժողովրդավարությունն է։ Շատ կարևոր է շեշտել...