Որքան տուգանք է նախատեսված հայտարարագրում սխալ տվյալներ ներկայացնելու դեպքում
Քաղաքացին հայտարարագիր ներկայացնելիս իրավունք ունի 1 անգամ շտկել այն: Եթե ՊԵԿ-ը նկատում է ինչ-որ խնդիր, նորից շտկման հնարավորություն է տալիս, շտկման հնարավորությունից հետո տալիս է նախազգուշացում, իսկ նախազգուշացումից հետո՝ տուգանք: Այս մասին Ազգային ժողովում համընդհանուր հայտարարագրման թեմայի վերաբերյալ քննարկման ժամանակ հայտնել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը:
«5000 դրամ է տուգանքը վարձու աշխատողների, քաղիրավական պայմանագրով աշխատողների համար, բայց, իհարկե, սեփականատերերի համար ավելի բարձր է (1 միլիարդից ավելի համախառն եկամուտ ունեցող կազմակերպությունուններում սեփականատերերի մասին է խոսքը), 50 հազար է: Հաջորդ քայլը դրա կրկնապատկումն է, այսինքն՝ 5000-ը դառնում է 10 հազար, 50 հազարը՝ 100 հազար:
Այդ տեսանկյունից անցած տարի էլ աշխատանքներ իրականացրել ենք: Օրինակ՝ մոտ 2638 վարչական վարույթներ ենք նախաձեռնել:
Բացի դրանից՝ լրացուցիչ աշխատանքներ ենք տանում, ծանուցումներ ենք անում համատիրություններին, որպեսզի իրենք տվյալներ փոխանակեն, մենք էլ, հեռակա ռեժիմով մարդկանց հետ աշխատելով, հնարավորություն տանք՝ հայտարարագրեն»,- ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Արտակարգ դեպք մետրոյում. կան ձերբակալվածներ
Երևանի մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը հայտնել է, որ փետրվարի 1-ին արտակարգ դեպք է եղել մետրոյում։«Սասունցի Դավիթ...
Հնարավոր է խաղային ոլորտի ընկերությունները փակվեն. ԱԺ պատգամավոր
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի, տո...
Հարբած, ոչ ադեկվատ խոսել է. Սարո Լալայանի կինն` ամուսնու արարքի մասին. «Հրապարակ»
Մամուլում երեկ լուր տարածվեց, թե ՀՀ քաղաքացի, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ Սարո Լալայանի սոցիալական քարտը Միգր...
ՀՀ օդանավակյաններում կներդրվեն նոր սերնդի սարքավորումներ. մանրամասներ
ՀՀ օդանավակայաններում կներդրվեն բիոմետրիկ և նոր սերնդի սարքավորումներ։ Այս որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա ն...