«Նյարդերից թույլ մարդկանց խնդրում եմ չընթերցել». Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրել է․
«Ուզու՞մ եք հասկանալ, թե ինչ նկատի ունի այս իշխանությունը, երբ հայտարարում է Հայաստանի Զինված ուժերի բարեփոխումներ ու «կերպարանափոխություն», «Նոր Հայաստանի» բանակ:
Մեկ օրինակ, չոր փաստեր ու պաշտոնական նամակագրություն ․
Հիշու՞մ եք՝ մեկ տարի առաջ եղան բազում ահազանգեր, որ զորամասերից հանվում են Փառքի անկյունները, հերոսների և ազատամարտի մասին պատկերները։ ՊՆ պարզաբանումն էր, թե հները, մաշված պատկերները նորերով են փոխարինվում։
Եվ այսպես, 2024թ. փետրվարի 12-ին պաշտպանության նախարարությանը գրությունով հարցրել էի, թե «արդյոք մշակվե՞լ են ընդհանուր տպագրական նյութերի թարմացման, վերանորոգման, թեմատիկ առումով համալրման ձևաչափեր, նմուշներ և նախագծեր…» ու «ի՞նչ ժամկետներում են պատրաստվում ամբողջությամբ կատարել զորամասերում արդիականացման և ավարտին հասցնելու ուղղությամբ վերաթարմացման աշխատանքները)»։
Ուշադրություն՝ արդեն 2024-ի մարտին պատասխանել են, որ «տպագրական նյութերի թարմացման, թեմատիկ նյութերի առումով համալրման գործընթացները մշակման փուլում են և ավարտից հետո լրացուցիչ կանդրադառնանք վերոնշյալ հարցին» և «2024թ. գնումների պլանով նախատեսվում է իրականացնել ձեռքբերում և ապահովել զորամասերին»:
Համբերատար սպասեցի մեկ տարի և ՊՆ պատասխանից 10 ամիս անց նորից հարցերի՝ թե իրենց խոստացված ժամկետներն ավարտվել են, ի՞նչ են արել զորամասերում Փառքի անկյունների վերականգման համար։
Նյարդերից թույլ մարդկանց խնդրում եմ չընթերցել.
Պատասխանել են, որ «… Փառքի անկյունների ընդհանուր տպագրական նյութերի թարմացման, թեմատիկ նյութերով համալրման աշխատանքները մշակման փուլում են» ու «նշված միջոցների ձեռքբերման նպատակով գումար դեռևս չի ծախսվել: Համապատասխան նյութերով և միջոցներով զորամասերի ապահովման գործընթացը կիրականացվի տպագրական նյութերի մշակման և ձեռքբերման գործընթացի ավարտից հետո»:
Ասել է, թե 1 տարում ոչինչ չեն արել, ոչ մի Փառքի անկյուն էլ չեն վերականգնել։
Հիմա սրանից հետո ի՞նչ բարեփոխման, զարգացման հետևողական աշխատանք կարող է զինված ուժերում արված լինի։
Կամ էլ Բանակում «կերպարանափոխություն», «Նոր Հայաստանի» զինված ուժեր ասելը պատկերացնում են այսպես՝ առանց հերոսներ, ամեն վայրկյան «խաղաղություն» ու «սահմանազատում» կրկնող հրամանատարությամբ ամորֆ հավաքականություն»։


Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ–ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպման մասին
ՀՀ ԱԱԾ–ն հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի հետ հանդիպման մանրամասների մասին: Կարծիքներ են փոխանակվել անհայտ կորած անձ...
Զելենսկին հայտարարել է, թե երբ պատրաստ կլինի պատերազմի ավարտին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս տարի թույլ կտա Ռուսաստանի հետ հակամարտությունը դադարեցնել այս տարի։ Այդ մասին...
Եթե չկատարվի Իսրայելի պահանջը, Գազայում նորից կվերսկսվի ռազմական գործողությունները. Նեթանյահու
Իսրայելական բանակը կվերսկսի ինտենսիվ ռազմական գործողությունները Գազայի հատվածում, եթե պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը մինչև փ...
Ամեն ինչ կավարտվի 1,5-2 ամսից. Պուտին
Պուտինը Զելենսկիին անվանել է ոչ լեգիտիմ նախագահ խաղաղ բանակցությունների համար. Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ասե...