Նիկոլ Փաշինյանը պատժել է Մարուքյանին կնոջ միջոցով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանն իր երբեմնի ընկերոջ՝ թիմակից Էդմոն Մարուքյանի կնոջը՝ Տաթև Մատինյանին, ազատել է աշխատանքից: Վերջինս 2023 թվականին, երբ Մարուքյանը հատուկ հանձնարարություններով դեսպանի «պատվավոր» պաշտոնն էր զբաղեցնում, նշանակվել էր Արբիտրաժի հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրեն, որը 2023 թվականին էր հիմնադրվել:
Օրաթերթի տեղեկություններով՝ հենց Փաշինյանի հրահանգով Տաթև Մատինյանը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից: Պատճառն էլ Փաշինյանի մշտական համախոհ Մարուքյանի՝ վերջին շրջանի հակաճառություններն ու ընդվզումներն են իշխանությունների հայտարարությունների ու որոշումների դեմ:
Կարելի է ասել՝ Փաշինյանը կնոջ միջոցով պատժել է Մարուքյանին:
Նշենք նաև, որ Տաթև Մատինյանը «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» ՀԿ-ի նախագահն է, որը երբեմն խոսքի ազատությունը սահմանափակող նախագծերով է փորձում հանդես գալ»:
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ–ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպման մասին
ՀՀ ԱԱԾ–ն հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի հետ հանդիպման մանրամասների մասին: Կարծիքներ են փոխանակվել անհայտ կորած անձ...
Զելենսկին հայտարարել է, թե երբ պատրաստ կլինի պատերազմի ավարտին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս տարի թույլ կտա Ռուսաստանի հետ հակամարտությունը դադարեցնել այս տարի։ Այդ մասին...
Եթե չկատարվի Իսրայելի պահանջը, Գազայում նորից կվերսկսվի ռազմական գործողությունները. Նեթանյահու
Իսրայելական բանակը կվերսկսի ինտենսիվ ռազմական գործողությունները Գազայի հատվածում, եթե պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը մինչև փ...
Ամեն ինչ կավարտվի 1,5-2 ամսից. Պուտին
Պուտինը Զելենսկիին անվանել է ոչ լեգիտիմ նախագահ խաղաղ բանակցությունների համար. Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ասե...